Տարիների փորձը ցույց է տալիս, որ բարձր ու կայուն բեր¬քի ստացման երաշխիք է հանդիսանում նախորդ տարվա աշնանը և տվյալ տար¬վա գարնանը կազմակերպվող ագրոտեխնիկական համալիր միջոցառումների ճիշտ կիրա¬ռումը, այդ թվում՝ բարձ¬րո-րակ սերմացուներով ու տնկանյութով աշնանացանի և գարնանացանի ժամանակին ու որակով կատարումը, ոռոգման, պարարտացման ու բույսերի պաշտպանության միջոցառում¬ների ճիշտ և ժամանակին իրականացումը:
2009թ. հունիսի 1-ի դրությամբ, ըստ ԱՎԾ-ի տվյալերի` Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 171637 հա, որը 2008թ-ի նկատմամբ կազմում է 99.3%, կարտոֆիլի, բանջարեղենի և բոստանային մշակաբույսերի ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը. 31999 հա `(93.3%) 23713 հա` (97.9%) և 6162 հա` (113.1%):
2009թ.` 2008թվականի համեմատությամբ, բուսաբուծության ճյուղում համախառն արտադրանքի անկում է նկատվել հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի և խոտի կուտակման առումով: Մնացած մշակաբույսերից ստացված արտադրանքն անցած տարվա համեմատ կամ նույնն է, կամ գրանցվել է որոշակի աճ` մասնավորապես բոստանային մշակաբույսերի, պտղի, խաղողի և ծղոտի գծով:
2009թ. օպերատիվ տվյալներով հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համախառն բերքը կազմել է 374.9 հազ. տոննա, որը նախորդ տարվա նկատմամբ կազմում է 90.3%: Բերքի անկման հինական պատճառ են հանդիսանում 2009 թվականի եղանակային խիստ անբարենպաստ պայմանները` հաճախակի տեղացած կարկտահարություններն ու անձրևները:
ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության վերլուծությունից պարզվել է, որ 2009 թվականի ընթացքում բնական տարբեր աղետներից տուժել են հանրապետության 270 համայնքների 35368.8 հա հողատարածքներ, ինչի արդյունքում վնասի չափը կազմել է շուրջ11.9 մլդ. դրամ: Արձանագրված վնասի հիմանական մասը բաժին է ընկել հացահատիկային մշակաբույսերին:
Նախորդ տարվա 648.5 հազար տոննայի փոխարեն 2009թ. արտադրվել է 593.5 հազ. տոննա կարտոֆիլի համախառն բերք, որը նախորդ տարվա նկատմամբ կազմում է 91.5%: Պատճառը հանդիսանում է կարտոֆիլի տնկման տարածքների շուրջ 2300 հեկտարով կրճատումը, ինչն իր հերթին պայմանավորված է 2008թ. ընթացքում կարտոֆիլի իրացման գործընթացում առաջացած դժվարություններով: Կարտոֆիլի միջին բերքատվությունը մոտավորապես պահպանվել անցյալ տարվա մակարդակին: Արտադրվել է բանջարեղենի 819.8 հազ. տոննա համախառն բերք, որը նախորդ տարվա համեմատ կազմում է 99.3%, իսկ բոստանային մշակաբույսերի` 216.1 տոննա, որը նախորդ տարվա համեմատ կազմում է 118.6%:
2008 թվականի 1293 հազար տոննայի դիմաց 2009թ. կուտակվել է 1253.4 տոննա խոտ: Այս ցուցանիշի անկումը նույնպես կապված է անբարենպաստ եղանակային պայմանների հետ: Հաճախակի տեղացած անձրևների հետևանքով խոտի բերքի զգալի մասը գերխոնավության պայմաններում դաշտերում նեխեց, կորցնելով ապրանքային տեսքն ու որակական հատկանիշները և դարձավ հետագա օգտագործման համար ոչ պիտանի:
2009թ. խաղողի այգիների տարածությունները կազմում են 16796 հա, արտադրվել է 208.7 տոննա խաղող, որը 2008 թվականի նկատմամբ 112.3% է, իսկ պտղատու այգիների և հատապտուղների տարածությունները կազմում են 36748 հա, համախառն բերքը` 332.2 տոննա, որը նախորդ տարվա նկատմամբ կազմում է 104.5% է:
Ընթացքիկ տարում, Հայաստանի Հանրապետության անտառային տարածքներում հիվանդությունների և վնասատուների դեմ 4958 հեկտար տարածքի վրա ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ իրականացնելու համար հատկացվել է 3729 լ թունանյութ:
Իրականացվել են նաև բույսերի պաշպանության միջոցառումներ. այդ թվում` մորեխների դեմ` 4879 հա և մկնանման կրծողների դեմ 82416 հա տարածքների վրա համապատասխանաբար օգտագործվել է 725,4 լ թունանյութ և 10302 կգ ցինկի ֆոսֆիդ քիմիական պայքարի միջոցներ:
2009թ. արտադրվել է աշնանացան ցորենի 116տ. սուպերէլիտային և 703տ. էլիտային, գարնանացան ցորենի 10տ. սուպերէլիտային և 100տ. էլիտային, գարնանացան գարու 54տ. սուպերէլիտային և 223 տ. էլիտային սերմեր: 2007-2011թթ սերմաբուծության զարգացման ծրագրով արտադրված սերմերը շուկայականից ցածր գներով վաճառվել են հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին:
Հայաստանի Հանրապետության
բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման գործընթաց (PDF, 431 կբ)