Գլխավոր էջ ->   Գյուղատնտեսությունը Հայաստանում ->   Անասնաբուծություն Նորություններ
Անասնաբուծություն

          Հանրապետությունում հիմնականում բուծվում են տավարի կովկասյան գորշ, սևաբղետ, սիմենթալ,հոլշտինյան, ոչխարների` հայկական կիսակոպտաբուրդ, բալբաս, մազեխ, բոզախ և ղարաբաղյան, խոզերի` հայկական մսային, խոշոր սպիտակ, լանդրաս, ուէլս և դյուրոկ, հավերի` երևանյան, ռոս, կոբ,ինչպես նաև ճագարի`հայկական մարդեր ցեղերը և գծերը :
        Նշված ցեղերի մի մասի ստացման /հայկական ցեղերի/ գենոֆոնդի պահպանման ու կատարելագործման աշխատանքները նախկինում իրականացվում էին տոհմային տնտեսությունների միջոցով: 1990 -ին հանրապետությունում գործել են 38 տավարաբուծական, 19 ոչխարաբուծական, 4 խոզաբուծական և 6 թռչնաբուծական տոհմային տնտեսություններ:
        Ներկայումս հանրապետությունում պետական կարգավիճակով ոչ մի տոմային տնտեսություն չի գործում, թեև մի շարք մասնավոր տնտեսություններում պահպանվել են տոհմային կենդանիներ, որտեղ ձևավորվել է տոհմային կորիզ և մասամբ իրականացվում են տոհմասելեկցիոն աշխատանքներ:
        Այնուամենայնիվ այսօրվա դրությամբ հանրապետությունում նվազել է կենդանիների մթերատվությունը և 1 կովից ստացվում է ընդամենը 1992 կգ կաթ, 1985 թ.-ի 2200 կգ-ի դիմաց, 1 ոչխարի բրդատվությունը կազմում է 2.2 կգ: Ցածր են նաև կենդանիներից ստացվող օրական միջին քաշաճը:
        Անասնաբուծության ոլորտում բարեփոխումներ կատարելու նպատակով վերջին տարիներին մշակվել են մի շարք ծրագրեր:
        ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ տավարաբուծության բնագավառում տոհմային աշխատանքներ են իրականացվում ՀՀ Կոտայքի մարզի Կոտայքի տարածաշրջանի ՙՄուլտի ագրո՚ ՍՊ ՙԱրզնու տոհմային ԹՏԽ՚ ԲԲ, , Հրազդանի տարածաշրջանի ՙԱգրոհոլդինգ՚ ՍՊ՚ Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի Լճաշենի ՙՌանչպար՚ ՓԲ, ՙԱրա-Արեգ՚ ՍՊ, Ճամբարակի տարածաշրջանի ՙԱրծրուն և որդիներ՚ ՍՊ, ՙԱգրոսպասարկում՚ ԱՄ Շահումյանի շրջանային միավորում ԲԲ, Սյունիքի մարզի ՙԱրմեն և Սարմեն՚ ՍՊ ընկերություններում, ոչխարաբուծության գծով` ՙՄուլտի Ագրո՚ ՍՊԸ-ում, խոզաբուծության գծով`
        ՙԱրզնիի տոհմային ԹՏԽ՚ ԲԲԸ- ում իսկ Երևանի ՙՎերածնունդ Հայրապետյան՚ ՍՊ ընկերությունում` ձիաբուծության գծով:
        Հանրապետությունում տավարաբուծության զարգացման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ՙՀՀ-ում տավարաբուծության զարգացման՚ ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ 2007-2009 թվականներին Ավստրիայի Հանրապետությունից Հայաստան են ներկրվել 860 գլուխ շվից, հոլշտին և սիմենթալ ցեղերի տոհմային բարձրարժեք երինջներ, որոնքը հիմնականում տարաժամկետ վճարման պայմանով տրամադրվել են հանրապետության առաջատար տավարաբուծական տնտեսություններին / բաժնետիրական ընկերություններին/: Ընկերություններում իրականացվող տոհմային աշխատանքները հնարավորություն են տալիս սեփական վերարտադրության արդյունքում ստացված բարձրարժեք տոհմային մատղաշով համալրել սեփական նախիրը, իսկ մի մասը վաճառել հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին: Ներկայումս գյուղացիական տնտեսություններին է վաճառվել շուրջ 60 գլուխ տոհմային մատղաշ և մինչև տարեվերջ կվաճառվի ևս 100 գլուխ:
        ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, ֆերմերային տնտեսությունների միջոցների հաշվին Ավստրիայի Հանրապետությունից ներկրվել են մսատու ուղղության` աբբերդինանգուս, հայլանդ, հալովեյ, լիմուզին և սպիտակ ակվիտան ցեղերի տոհմային երինջներ և բարձրարժեք արտադրող ցուլեր: Ներկայումս մսային ուղղության ողջ գլխաքանակը կենտրոնացված է ՙԱրզնու տոհմային ԹՏԽ՚ ԲԲ ընկերությունում:
        Նշվածներից բացի, Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ 2007 թվականից իրականացվող արմատական բարեփոխումները հնարավորություն են տալիս կենդանիների պահվածքի ավանդական պայմանները փոխարինել ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիաներով, իսկ ցածր մթերատու կենդանիների փոխարեն բուծել մեր երկրի բնակլիմայական պայմաններին հարմարված համաշխարհային լավագույն ցեղերի բարձր մթերատու կենդանիներ:
        Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունը զարգացնելու, և հանրապետությունում մսի, կաթի և ձվի արտադրության ծավալների աճը ապահովելու նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել է Հայաստանի Հանրապետությունում մսատու տավարաբուծության, ոչխարաբուծության զարգացման ծրագրեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մսի արտադրության ծավալների ավելացման և թռչնաբուծության զարգացման հայեցակարգեր:
        Նկատի ունենալով 1980-ական թվականների համեմատությամբ հանրապետությունում ոչխարների գլխաքանակը ավելի քան 4 անգամ կրճատվելու հանգամանքը ( 2.2 մլն-ից հասել է 511 հազար գլխի), ինչպես նաև համապատասխան տոհմային բարձրարժեք խոյերի բացակայության պատճառով ոչխարների մթերատվության նվազումը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել է ՙՀայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության զարգացման ծրագիր /2010-2020 թթ/ :
        Ոչխարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է արտերկրից ներկրել կաթնամսաբրդատու և մսատու ցեղերի 150 գլուխ արտադրող տոհմային խոյեր: Կաթնամսաբրդատու ցեղերի խոյերով կբարելավվի տեղական` հայկական կիսակոպտաբուրդ և բալբաս ցեղերի կաթնատվությունը,մասամբ նաև պտղատվությունը և մսային հատկոըթյունները, իսկ մսատու ցեղերի խոյերով կկատարելագործվի տեղական` մազեխ, բոզախ և ղարաբաղի ցեղերի վաղահասությունը, պտղատվությունը և մսային հատկանիշները:
        Բացի այդ, նախատեսվում է հանրապետություն ներկրել նաև 500-1000 գլուխ տոհմային շիշակներ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով կհատկացվեն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա 2020 թ-ին ոչխարների գլխաքանակը հանրապետությունում հասցնել 1.1 մլն գլխի:
        Մսային տավարաբուծության զարգացման նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել է նաև ՙՀՀ –ում մսային տավարաբուծության զարգացման ծրագիր՚ և համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում 2010-2015 թթ-ին հնարավոր կլինի հանրապետություն ներկրել համաշխարային լավագույն մսատու ցեղերի /հայլանդ, հալովեյ,աբերդինանգուս և այլն/ 2700 գլուխ բարձրարժեք տոհմային երինջներ և ցուլեր : Դա հնարավորություն կտա տավարամսի արտադրության ծավալների ավելացման նպատակով կազմակերպել նաև արդյունաբերական տրամախաչում` օգտագործելով տեղական և այլ ցեղեր:
        Ծրագիրը նախատեսում է հիմնել տավարամսի արտադրության, վերամշակման, պահածոների արտադրության և կաշեհումքի վերամշակման մի ամբողջական շղթա` ժամանակակից հոսքագծերով:
        Ծրագիրը միաժամանակ հնարավորություն կտա առավել արդյունավետ և երկարաժամկետ օգտագործել սահմանամերձ և հեռագնա արոտավայրերը, քանի որ ներկրման համար նախատեսվող տավարի մսային ուղղության ցեղերը /հայլանդ, հալովեյ/ կարող են շուրջ տարին անցկացնել արոտավայրերում:

ՀՀ-ում բուծվող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը և անասնաբուծական մթերքների արտադրությունը
Չափի միավոր
01.01.2009թ.
01.10.2010թ.
Գլխաքանակ
--
--
--
Ընդամենը` տավար
հազար. գլուխ
584.8
570.6
որից` կով
--
283.0
273.8
Խոզեր
--
84.8
112.6
Ոչխարներ և այծեր
--
559.2
511.0
Ձիեր
--
11.3
10.8
Արտադրվել է` կաթ
հազ. տոն.
661.9
653.0
ձու
մլն. հատ
574.9
630.1
Իրացվել է կենդանի և թռչուն սպանդի համար/կենդ. զանգվածով/
հազ. տոն.
125.9
126.2




printerՏպել էջը

01/09/2010
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
Օգոստոսի 30-ին գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ՙՀայելի՚ մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
>>>
26/07/2010
Մեկնարկում է հայ-ռումինական համագործակցությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց համակարգչային ծրագրավորման բնագավառում ռումինական հայտնի SIVECO ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Փրունարիուն, SIVECO միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը և հետազոտությունների ու զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդրու Միհայլ Ռադասանան:
>>>
16/07/2010
Ծրագիրը՝ 12 հաղթողների շարքում
Հունիսի 28- ից հուլիսի 16-ը համայնքներում գյուղատնտեսական պաշարների կառավարման եվ մրցունակության ծրագրի բաղադրիչները, իրականացման մեխանիզմերը եվ բյուջեները գնահատելու նպատակով Հայաստանում էր գտնվում Համաշխարհային Բանկի առաքելությունը:
>>>
01/07/2010
Նախարարն այցելեց գիտական կենտրոն
Հանրապետության բնակչությանը կլոր տարին թարմ բանջարեղենով ապահովելու եվ վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարելու նպատակով գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եվ տեխնիկական մշակաբույսերի գիտական կետրոնն իրականացնում է նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ:
>>>

Կայքի քարտեզ   Օգտակար հղումներ    Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3,
հեռ.` (3741 0) 52-46-41, ֆաքս` (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia