03/09/2010 ԾԱՆՈՒՑՈՒՄ
Տեղեկացնում ենք, Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման հերթական նիստը տեղի կունենա 2010 թվականի սեպտեմբերի 10-ին ժամը 17:00 Մամիկոնյանց N39ա հասցեով: Նիստին կքննարկվի Ա/Ձ Ավետիս Ասիճյանի բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի լիցենզիա տրամադրելու հարցը:
Լիցենզավորման վարչության պետ` Տ. Գասպարյան |
09/07/2010 ԾԱՆՈՒՑՈՒՄ
Տեղեկացնում ենք, որ Անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու և Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման հերթական նիստը տեղի կունենա 2010 թվականի հուլիսի 16-ին ժամը 17:00 Մամիկոնյանց N39ա հասցեով: Նիստին կքննարկվեն բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիա տրամադրելու և լիցենզիայի գործողությունը կասեցնելու, ինչպես նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու լիցենզիաների գործողությունը կասեցնելու և դադարեցնելու հարցերը:
Լիցենզավորման վարչության պետ` Տ. Գասպարյան |
08/07/2010 Հայտարարություն
Հայաստանի հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է մթցույթ՝ ՙՇիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ՚, ՙՄասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ՚, ՙՆոր-Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ՚ և ՙԱրմավիրի Ս. Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ՚ պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել մինչև 65 տարեկան ՀՀ այն գործունակ քաղաքացին, որը ունի բարձրագույն կրթություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը հանձնելիս),
- մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
- անձնագրի պատճենը,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- արական սեռի անձինք՝ զինգրքույկ կամ զինգրքույկին փոխարինող փաստաթուղթ,
- ինքնակենսագրություն,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
- բնութագիր վերջին աշխատավայրից,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- տեղեկանք մշտական բնակության վայրից,
- զարգացման և բարեփոխման հայեցակարգ
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 900-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն 2010թ. հուլիսի 15-ը:
Մրցույթը կանցկացվի 2010թ. օգոստոսի 10-ին ժամը 1400-ին, ՀՀ կառավարության՝ 25.01.2005թ. N 224-Ն որոշման և ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ 10.08.2005թ. N 129-Ն հրամանի համաձայն, նախարարության շենքում (Երևան, Կառավարական տուն, 3):
Տեղեկությունների համար դիմել ՀՀ գյուղատնտեսոթյան նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին,
հեռախոս՝ 52-58-57 |