Գլխավոր էջ ->   Անտառային տնտեսություն Նորություններ
Անտառային տնտեսություն

       Հանրապետության անտառային հողերը 1993 թվականի հաշվառման արդյունքներով կազմում են 459.9 հազ. հա, որից 334.1 հազ. հա անտառածածկ տարածքներ են (հանրապետության տարածքի 11.2 %-ը), այդ թվում` 283.6 հազ. հեկտարը բնական անտառներն են, իսկ 50.5 հազ. հեկտարը՝ արհեստական:
        Հայաստանի անտառներն, ըստ նշանակության դասակարգվում են՝ պաշտպանական նշանակության անտառներ, հատուկ նշանակության անտառներ և արտադրական նշանակության անտառներ:
        20-րդ դարում Հայաստանի անտառները երկու անգամ ենթարկվել են գերհատումների: Առաջինը կատարվել է 1930-50-ական թվականներին, երբ գլխավոր հատումների միջոցով տարեկան հատվել է շուրջ 450 հազ. մ3: Գերհատումների երկրորդ շրջանը, էներգետիկ ճգնաժամի և տնտեսական շրջափակման պատճառով, կատարվել է 1991-2000 թվականներին, որի ընթացքում, համաձայն միջազգային կազմակերպությունների դիտորդների տվյալների, հանրապետության անտառներում յուրաքանչյուր տարի հատվել է 700 հազ. -1 մլն. մ3 անտառանյութ, որի շուրջ 70 %-ը բաժին է ընկել ապօրինի հատումներին: Ներկայումս անտառային տարածքներում վերջնական անտառշինության բացակայության պատճառով վերը նշված տվյալները պաշտոնապես հաստատված չեն:

        Անտառկառավարում
        ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 15-ի N 7-Ն որոշման համաձայն անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի պետական կառավարման իրավասությունները վերապահվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, իսկ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրավասությունները՝ ՀՀ բնապահպանության նախարարությանը:
        ՀՀ բնապահպանության նախարարության իրավասությանն է հանձնվել 91.3 հազ. հա հատուկ պահպանվող անտառային տարածքներ՝ արգելոցներ (ՙԽոսրովի անտառ՚, ՙՇիկահող՚, ՙԷրեբունի՚), ազգային պարկեր (ՙՍևան՚, ՙԴիլիջան՚) և թվով 23 արգելավայրեր:
        ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, որի իրավասությանն է վերապահվել հանրապետության անտառային հողերի 372.8 հազ. հա տարածքների կառավարումը, նշված գործառույթներն իրականացնում է իր աշխատակազմում գտնվող անտառային տնտեսության վարչության (2 բաժին) և ՙՀայանտառ՚ պետական ոչ առևտրային կազմակերպության (19 ՙանտառտնտեսություն՚ մասնաճյուղեր) միջոցով:

        Անտառպահպանություն
        2005թ. համակարգի ՙԱնտառտնտեսություն՚ մասնաճյուղերում հաշվառվել է ապօրինի հատված 21703 ծառ: Ընդհանուր ծառերի քանակից 14550-ը հայտնաբերվել է մասնաճյուղերի կողմից, որից 6883 ծառի համար կազմվել են 598 անտառխախտման արձանագրություններ, իսկ 7153-ը` ԲՊՏ-ի 2002-2005թ.թ. ընկած ժամանակահատվածը ընդգրկող վերահսկիչ ստուգումներով և դրանք ամբողջությամբ ակտավորվել են:
        2006թ. համակարգի ՙԱնտառտնտեսություն՚ մասնաճյուղերում հաշվառվել է ապօրինի հատված 6702 ծառ: Ընդհանուր քանակից 3544-ը հայտնաբերվել է մասնաճյուղերի կողմից, որից 2632 ծառի համար կազմվել են 320 անտառխախտման արձանագրություններ, իսկ 3158-ը` ԲՊՏ-ի 2005-2006թ.թ. ընկած ժամանակահատվածը ընդգրկող վերահսկիչ ստուգումներով և դրանք ամբողջությամբ ակտավորվել են:
        Այսպիսով, ապօրինի հատումները 2006թ-ին, 2005թ.-ի համեմատ, նվազել են 15002 ծառով կամ` 3,2 անգամ:
        2007թ. համակարգի ՙԱնտառտնտեսություն՚ մասնաճյուղերում հաշվառվել է ապօրինի հատված 4503 ծառ:
        Ընդհանուր ծառերի քանակից 2473-ը հայտնաբերվել է մասնաճյուղերի կողմից, որից 1883-ը ձևակերպվել են անտառխախտումների արձանագրություններով, իսկ 2030-ը` ԲՊՏ-ի 2006-2007թ.թ. ընկած ժամանակահատվածը ընդգրկող վերահսկիչ ստուգումներով և դրանք ամբողջությամբ ձևակերպվել են արձանագրություններով:
        Տարվա ընթացքում ՙԱնտառտնտեսություն՚ մասնաճյուղերում անտառպահախմբի աշխատողների կողմից կազմվել են ապօրինի ծառահատումների վերաբերյալ 224 անտառխախտումների արձանագրություններ:
        2008թ. համակարգի ՙԱնտառտնտեսություն՚ մասնաճյուղերում հաշվառվել է ապօրինի հատված 2080 ծառ: Ընդհանուր ծառերի քանակից 1214-ը հայտնաբերվել է մասնաճյուղերի կողմից, որից 946-ի համար կազմվել են անտառխախտումների արձանագրություններ, իսկ 866-ը` ԲՊՏ-ի 2007-2008թ.թ., իսկ Արագածոտնի, Գուգարքի և Ստեփանավանի մասնաճյուղերում` 2006-2008թ.թ. ընկած ժամանակահատվածը ընդգրկող վերահսկիչ ստուգումներով և դրանք ամբողջությամբ ձևակերպվել են արձանագրություններով:
        Տարվա ընթացքում ՙԱնտառտնտեսություն՚ մասնաճյուղերում անտառպահախմբի աշխատողների կողմից կազմվել են ապօրինի ծառահատումների վերաբերյալ 191 անտառխախտումների արձանագրություններ:
        Այսպիսով, ապօրինի հատումները 2008թ.-ին 2007թ.-ի համեմատ նվազել են 2423 ծառով կամ` 2,1 անգամ:

        Անտառպաշտպանություն
        2006 թվականին ՙԱրիվո՚ տեսակի թունաքիմիկատով Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերի ՙԱնտառտնտեսություն՚ մասնաճյուղերի վնասատուներով և հիվանդություններով վարակված անտառներում 19 795 հա տարածքի վրա կատարվել են ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ, այդ թվում Վայոց Ձորի մարզում` 5 300 հա, Կոտայքի մարզում` 2 737 հա, Արագածոտնի մարզում` 2 904 հա և Սյունիքի մարզում` 8 854 հա: Աշխատանքները կատարվել են հիմնականում տերևակեր վնասատուներով (ոսկետուտ) և կանաչ տերևաոլորով վարակված տարածքներում:
        2007թ. շուրջ 24723 հա անտառածածկ տարածքի վրա տերևակեր վնասատուների /ոսկետուտ, երկրաչափ/ դեմ ՙԱրիվո՚ տիպի թունաքիմիկատով իրականացվել է ավիաքիմիական պայքարի աշխատանքներ, որը տվել է բարձր արդյունք, այդ թվում Լոռու մարզում 5600 հա, Տավուշի մարզում 4424 հա, Սյունիքի մարզում 7445 հա, Արագածոտնի մարզում 3200 հա, Վայոց Ձորի մարզում 2054 հա, Կոտայքի մարզում 2000 հա:
        2008թ. 7700 հա անտառածածկ տարածքի վրա իրականացվել է ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ ՙԱրիվո՚ տիպի թունաքիմիկատով տերևակեր վնասատուների /ոսկետուտ, երկրաչափ/ և ՙԲայլետոն՚ տիպի թունաքիմիկատով հիվանդությունների (կաղնու ալրացող) դեմ, որը տվել է բարձր արդյունք, այդ թվում Արագածոտնի մարզում 1 200 հա, Կոտայքի մարզում 700 հա, Լոռու մարզում 1 000 հա, Սյունիքի մարզում 3 210 հա և Վայոց ձորի մարզում 1 590 հա:
        Ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումները կատարվել են բարձր արդյունավետությամբ:
        2009թ. 4958 հա անտառածածկ տարածքների վրա տերևակեր վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացվել են ավիաքիմիական պայքարի աշխատանքներ ՙԿռալ՚ և ՙԲայլետոն՚ տիպի թունաքիմիկատներով, այդ թվում` Տավուշի մարզում 2200 հա և Լոռու մարզում 2758 հա:

        Անտառվերականգնում
        2005 թվականին իրականացվել են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ 4072.7 հա, որից անտառմշակույթների ցանքս և տնկում 522.5 հա, անտառի բնական վերաճի օժանդակում հանքայնացման միջոցաով 2435 հա և բնաշիվային վերաճի օժանդակում 1115.2 հա:
        2006 թվականին իրականացվել է անտառվերականգնման աշխատանքներ` 9460 հա, որից անտառմշակույթների ցանքս և տնկում 321.0 հա, անտառի բնական վերաճին օժանդակում հանքայնացման միջոցով 2000.0 հա, անտառի բնաշիվային վերաճին օժանդակում 2107.0 հա և անտառի բնական վերաճին օժանդակում ցանկապատման միջոցով 5032.0 հա տարածքի վրա, այդ թվում Ճապոնիայի կառավարության ՙՊարենային արտադրության աճ՚ ծրագրի շրջանակներում ձևավորված գործընկերային ֆոնդի հաշվին Կոտայքի մարզում կատարվել է անտառապատում 109.0 հա և բնաշիվային վերաճի օժանդակում 200.0 հա տարածքի վրա, Լոռու մարզում` անտառապատում տնկման միջոցով 150.0 հա և ցանքսի միջոցով 43.0 հա տարածքի վրա, բնաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ կատարվել է 100.0 հա-ի վրա:
        2007թ. իրականացվել է անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ 6211.9 հա մակերեսի վրա, այդ թվում անտառմշակույթների ցանքս և տնկում 211.9 հա, անտառի բնաշիվային վերաճի օժանդակում 1000.0 հա և անտառի բնական վերաճին օժանդակում ցանկապատման միջոցով 5000.0 հա: Ցանկապատի ընդհանուր երկարությունը կազմում է 145 կմ: Բացի վերը նշվածը Ճապոնիայի կառավարության ՙՊարենային արտադրության աճ՚ ծրագրի շրջանակներում ձևավորված գործընկերային ֆոնդի և այլ ծրագրերի շրջանակներում հանրապետության մի շարք մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում կատարվել է անտառապատում 477.0 հա ընդհանուր մակերեսի վրա: Իրականացվել է նաև բնաշիվային վերաճի օժանդակում 103.4 հա մակերեսի վրա: Վերը նշված ծրագրի շրջանակներում իրականցվել է 60 կմ ցանկապատի կառուցում անտառապատված տարածքները պահպանելու նպատակով:
        2008թ. իրականացվել են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ 6812.0 հա մակերեսի վրա, այդ թվում անտառմշակույթների ցանքս և տնկում 172.0 հա, անտառի բնաշիվային վերաճին օժանդակում 1700.0 հա, անտառի բնական վերաճին օժանդակում հանքայնացման միջոցով 940.0 հա և անտառի բնական վերաճին օժանդակում ցանկապատման միջոցով 4000.0 հա: Ցանկապատի ընդհանուր երկարությունը կազմում է 80 կմ:
        Բացի վերը նշվածը Ճապոնիայի կառավարության ՙՊարենային արտադրության աճ՚ ծրագրի շրջանակներում ձևավորված գործընկերային ֆոնդի և այլ ծրագրերի շրջանակներում հանրապետության մի շարք մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում կատարվել է անտառապատում 246 հա ընդանուր մակերեսի վրա: Վերը նշված ծրագրի շրջանակներում իրականցվել է 41.35 կմ ցանկապատի կառուցում անտառապատված տարածքները պահպանելու նպատակով:
               2009թ. տարբեր ծրագրերի հաշվին իրականացվել են անտառապատման աշխատանքներ 453 հա տարածքում, այդ թվում` Ճապոնիայի կառավարության ՙՊարենային արտադրության աճ՚ ծրագրի շրջանակներում ձևավորված գործընկերային ֆոնդի հաշվին 325 հա, ՙԿլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը Հարավային Կովկասում անտառների պահպանության, կառավարման և վերականգնման միջոցով՚ ծրագրով (WWF) 100 հա, Գյումրի քաղաքի ՙՄայր Հայաստան՚ հուշահամալիրի շրջակայքի անտառապատման ծրագրով 18 հա, ՙԿլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնաանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում՚ ծրագրով 10 հա: Հիմնադրված անտառմշակույթների պահպանության նպատակով կառուցվել է ցանկապատ 28 կմ:
        Այսպիսով, 2005-2009թթ. իրականացվել են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ 27836.0 հա տարածքների վրա, այդ թվում անտառմշակույթների ցանքս և տնկում 2403.4 հա, անտառի բնաշիվային վերաճի օժանդակում 6025.6 հա, օժանդակում անտառի բնական վերաճին հանքայնացման միջոցով 5375.0 հա և օժանդակում անտառի բնական վերաճին ցանկապատման միջոցով 14032 հա:

Գծապատկեր 1


printerՏպել էջը

01/09/2010
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
Օգոստոսի 30-ին գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ՙՀայելի՚ մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
>>>
26/07/2010
Մեկնարկում է հայ-ռումինական համագործակցությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց համակարգչային ծրագրավորման բնագավառում ռումինական հայտնի SIVECO ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Փրունարիուն, SIVECO միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը և հետազոտությունների ու զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդրու Միհայլ Ռադասանան:
>>>
16/07/2010
Ծրագիրը՝ 12 հաղթողների շարքում
Հունիսի 28- ից հուլիսի 16-ը համայնքներում գյուղատնտեսական պաշարների կառավարման եվ մրցունակության ծրագրի բաղադրիչները, իրականացման մեխանիզմերը եվ բյուջեները գնահատելու նպատակով Հայաստանում էր գտնվում Համաշխարհային Բանկի առաքելությունը:
>>>
01/07/2010
Նախարարն այցելեց գիտական կենտրոն
Հանրապետության բնակչությանը կլոր տարին թարմ բանջարեղենով ապահովելու եվ վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարելու նպատակով գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եվ տեխնիկական մշակաբույսերի գիտական կետրոնն իրականացնում է նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ:
>>>

Կայքի քարտեզ   Օգտակար հղումներ    Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3,
հեռ.` (3741 0) 52-46-41, ֆաքս` (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia