Գլխավոր էջ ->   Անտառային տնտեսություն ->   Ռեսուրսներ Նորություններ
Ռեսուրսներ

            1993 թվականի հաշվառման տվյալների համաձայն հանրապետության անտառների արտադրողականության միջին ցուցանիշը (բոնիտետ) III-6 է, միջին լրիվությունը՝ 0.55, բնափայտի միջին պաշարը կազմում է 125 մ3/ հա, տարեկան միջին աճը՝ 1.3 մ3/ հա: Ամբողջ անտառների բնափայտի ընդհանուր պաշարը կազմում է 41.740 հազ. մ3:
        Հայաստանի հարավ-արևելյան շրջանների անտառապատվածությունը կազմում է 13 %, կենտրոնական Հայաստանում՝ 2 %, իսկ հյուսիս-արևելյանում՝ 29 %:
        Հանրապետության անտառներն աչքի են ընկնում բնական ռեսուրսների հարստությամբ և կենսաբազմազանության առատությամբ: Այստեղ հանդիպում են 274 տեսակի աբորիգեն ծառեր ու թփեր, որոնցից էնդեմ ծառերն ու թփերը կազմում են 25 տեսակ, իսկ ռելիկտային տեսակները՝ 31: Անտառկազմող հիմնական տեսակներն են հաճարենին, կաղնին, բոխին, սոճին: Այս չորս տեսակները զբաղեցնում են հանրապետության անտառածածկ տարածության 89.1%-ը և անտառների պաշարների 97.2 %-ը:
        Հայաստանի անտառներում ստորադաս կամ երկրորդական տեսակները ներկայացված են ղաժու, թխկու, լորենու, կեչու, թեղու, հացենու և այլ ծառատեսակներով: Գլխավոր անտառկազմող ծառատեսակների համեմատությամբ, սրանց արտադրողականությունը պակաս է շուրջ 36 %-ով: ՙԼուսավոր՚ անտառները հիմնականում արտահայտված են գիհու նոսրանտառներով, որոնց լրիվությունը կազմում է 0.3-0.4, այսինքն՝ ազատ մակերեսներն ավելի շատ են: (այս տվյալները չեն ընդգրկում հետագա տարիներին անտառային ֆոնդում տեղի ունեցած փոփոխությունները):
        Տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև անտառային և անտառածածկ մակերեսները, բնափայտի պաշարները ճշգրտելու նպատակով 2004 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող անտառներում և անտառային հողերում իրականացվում են անտառշինական աշխատանքներ: Այդ աշխատանքների արդյունքում արդեն իսկ մշակվել և հաստատվել են Իջևանի և Սևքարի անտառտնտեսությունների անտառկառավարման պլանները:
        Անտառշինությունն իրականացվել է Նոյեմբերյանի, Արծվաբերդի, Սյունիքի, Կապանի, Սիսիանի, Ճամբարակի, Գուգարքի, Դսեղի, Լալվարի, Ջիլիզայի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայոց ձորի, անտառտնտեսություններում, որոնց անտառկառավարման պլանները անցել են բնապահպանական փորձաքննություն և գտնվում են հաստատման փուլում:
        2010թ. ընթացքում անտառշինական աշխատանքները կիրականացվեն մնացած անտառային հողերում, ինչը հնարավորություն կտա պարզելու ներկայիս անտառային ռեսուրսները, անտառների վիճակը, ինչպես նաև կազմելու ապագա 10 տարվա համար նախատեսված անտառտնտեսական միջոցառումները:


Հայաստանի Հանրապետությունում իրականացված անտառվերականգնման աշխատանքները

printerՏպել էջը

01/09/2010
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
Օգոստոսի 30-ին գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ՙՀայելի՚ մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
>>>
26/07/2010
Մեկնարկում է հայ-ռումինական համագործակցությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց համակարգչային ծրագրավորման բնագավառում ռումինական հայտնի SIVECO ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Փրունարիուն, SIVECO միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը և հետազոտությունների ու զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդրու Միհայլ Ռադասանան:
>>>
16/07/2010
Ծրագիրը՝ 12 հաղթողների շարքում
Հունիսի 28- ից հուլիսի 16-ը համայնքներում գյուղատնտեսական պաշարների կառավարման եվ մրցունակության ծրագրի բաղադրիչները, իրականացման մեխանիզմերը եվ բյուջեները գնահատելու նպատակով Հայաստանում էր գտնվում Համաշխարհային Բանկի առաքելությունը:
>>>
01/07/2010
Նախարարն այցելեց գիտական կենտրոն
Հանրապետության բնակչությանը կլոր տարին թարմ բանջարեղենով ապահովելու եվ վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարելու նպատակով գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եվ տեխնիկական մշակաբույսերի գիտական կետրոնն իրականացնում է նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ:
>>>

Կայքի քարտեզ   Օգտակար հղումներ    Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3,
հեռ.` (3741 0) 52-46-41, ֆաքս` (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia