Գլխավոր էջ ->   Անտառային տնտեսություն ->   Անտառի ազգային ծրագիր Նորություններ
Անտառի ազգային ծրագիր

       Հայաստանի հանրապետության անտառի ազգային ծրագիր (հաստատվել է ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի 1232-Ն որոշմամբ)
        Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագրի հիմնական նպատակն է` անտառային էկոհամակարգերի պահպանությունը, դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնումը, անտառային պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը և անտառների կայուն կառավարման ռազմավարության ապահովումը:
        Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագրի խնդիրներն են`
ա) ծրագրել և իրականացնել Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականությանը և ռազմավարությանը համապատասխան անտառների և անտառային տարածքների կայուն կառավարմանը նպատակաուղղված գործողություններ,
բ) նպաստել պետական, համայնքային և սեփականության այլ ձևերի զարգացմանը,
գ) խթանել ազգային և միջազգային համագործակցությանը,
դ) նպաստել ներքին և արտաքին աղբյուրներից ներդրումներին,
ե) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իրականացնել անտառների կայուն կառավարմանը նպաստող այլ գործողություններ:
        Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագրի պահանջներից ելնելով` 2005 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության անտառային նոր օրենսգիրքը:
        Համաձայն նոր օրենսգրքի ՀՀ անտառները, անկախ սեփականության ձևից, ըստ իրենց հիմնական նպատակային նշանակության դասակարգվում են
ա/ պաշտպանական նշանակության.
բ/ հատուկ նշանակության.
գ/ արտադրական նշանակության

        Հարկ է նշել, որ համաձայն նոր անտառային օրենսգրքի պաշտպանական նշանակության անտառների խմբում ներառված է նաև անտառի վերին և ստորին սահմանների 200 մ լայնությամբ տարածքը, կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները, որոնք առավելապես խոցելի են անթրոպոգեն (մարդածին), բիոտիկ (վնասատուներ, հիվանդություններ) և կլիմայական (ջերմաստիճան, տեղումներ, խոնավություն և այլն) գործոնների բացասական ազդեցությունից:
        2006-2008թթ. մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել են անտառային օրենսգրքից բխող մի շարք ենթաօրենսդրական ակտեր, այդ թվում` Արտադրական նշանակության անտառներում անտառվերականգնման հատումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 23-ի N 49 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին կարգը (ՀՀ կառավարության 7 սեպտեմբերի 2006թ. թիվ 1412-Ն որոշում), Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը (ՀՀ կառավարության 22 հունիսի 2006թ. թիվ 897-Ն որոշում), Պետական անտառները համայքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը (ՀՀ կառավարության 4 մայիսի 2006թ. թիվ 583-Ն որոշում), Արտադրական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը (ՀՀ կառավարության 29 նոյեմբերի 2007թ. թիվ 1545-Ն որոշում), պաշտպանական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը (ՀՀ կառավարության 08 նոյեմբերի 2007թ. թիվ 1316-Ն որոշում), պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը (ՀՀ կառավարության 24 մայիսի 2007թ. թիվ 806-Ն որոշում), պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը (ՀՀ կառավարության 30 օգոստոսի 2007թ. թիվ 1045-Ն որոշում), անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը (ՀՀ կառավարության 07 փետրվարի 2008թ. թիվ 133-Ն որոշում), ՙՈրսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառում լիազոր մարմիններ ճանաչելու մասին՚ որոշումը (31 հունվարի 2008թ. N465-Ա), ՙԱնտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին՚ որոշումը (7 փետրվարի 2008թ. N 133-Ն), ՙՍահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի օգտագործման կարգը սահմանելու մասին՚ որոշումը (14 օգոստոսի 2008թ. N 907-Ն):


Անտառի ազգային ծրագիր - PDF ֆորմատով

printerՏպել էջը

01/09/2010
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
Օգոստոսի 30-ին գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ՙՀայելի՚ մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
>>>
26/07/2010
Մեկնարկում է հայ-ռումինական համագործակցությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց համակարգչային ծրագրավորման բնագավառում ռումինական հայտնի SIVECO ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Փրունարիուն, SIVECO միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը և հետազոտությունների ու զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդրու Միհայլ Ռադասանան:
>>>
16/07/2010
Ծրագիրը՝ 12 հաղթողների շարքում
Հունիսի 28- ից հուլիսի 16-ը համայնքներում գյուղատնտեսական պաշարների կառավարման եվ մրցունակության ծրագրի բաղադրիչները, իրականացման մեխանիզմերը եվ բյուջեները գնահատելու նպատակով Հայաստանում էր գտնվում Համաշխարհային Բանկի առաքելությունը:
>>>
01/07/2010
Նախարարն այցելեց գիտական կենտրոն
Հանրապետության բնակչությանը կլոր տարին թարմ բանջարեղենով ապահովելու եվ վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարելու նպատակով գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եվ տեխնիկական մշակաբույսերի գիտական կետրոնն իրականացնում է նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ:
>>>

Կայքի քարտեզ   Օգտակար հղումներ    Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3,
հեռ.` (3741 0) 52-46-41, ֆաքս` (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia