Գլխավոր էջ ->   Արտաքին կապեր Նորություններ
Արտաքին կապեր

       Նախարարությունը մշտապես աշխատանքներ է իրականացնում արտասահմանյան երկրների և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ բազմակողմանի կապերի հաստատման, դրանց ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ապահովման ուղղությամբ:
        Նախարարությունը անդամակցում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (FAO), Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամին (IFAD), ԱՊՀ ագրոպարենային հարցերով միջկառավարական խորհրդին, Սևծովյան տնտեսական համագործակցության (BSEC) գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական խորհրդին, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (OIE) հետ, որոնց հետ համագործակցության արդյունքում մշակվել և գործնականորեն իրականացվել են տնտեսության ագրարային հատվածի զարգացմանը նպաստող ծրագրեր:
        Ավելի քան 20 արտասահմանյան երկրների հետ կնքվել են ագրոպարենային բնագավառում համագործակցության միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր: Աշխատանքներ են իրականացվել այլ պետությունների հետ նմանատիպ համաձայնագրեր կնքելու ուղղությամբ (Լիբանան, Մոլդովա, Օմանի Սուլթանություն, Ղազախստան, Ղրղզստան, Լեհաստան):
        Շուկայական էկոնոմիկային հաջողությամբ անցնելու գործում կարևոր տեղ է հատկացվում արտաքին ֆինանսական ռեսուրսների, այդ թվում նաև մասնավոր ներդրումների ներգրավման և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Դրանք հիմնականում ուղղվում են տեղական ձեռնարկատիրական գործունեության խրախուսմանը, առաջավոր տեխնոլոգիաների կիրառմանը` արտադրության արդիականացման ճանապարհով: Այս ուղղությամբ համագործակցություն է ծավալվել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Նիդեռլանդների Թագավորության, Չինաստանի, Հունաստանի, Հնդկաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որոնք շարունակվել են ֆինանսավորել հանրապետությունում իրականացվող տարբեր դրամաշնորհային ծրագրեր:
        Հայաստանի ագրոպարենային հատվածի զարգացման համար ֆինանսատեխնիկական աջակցություն է ցուցաբերվել վարկային մարքեթինգային գիտասփյուռ կրթական, կիրառական և ուսուցողական ծրագրերի միջոցով: Ագրոբիզնեսի բնագավառում ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր: Տարբեր ծրագրերի շահառուներ են դարձել բազմաթիվ ֆերմերներ: Հայկական գյուղմթերքի շուկայահանման նպատակով հաճախորդներին են տրամադրվել ռազմավարական, փոքր ձեռնարկությունների զարգացման և արտադրական վարկային ակումբների վարկեր, ինչպես և դրամաշնորհներ:Մեծ աշխատանքներ են իրականացվում խորքային հորերի և ոռոգման և խմելու ջրագծերի կառուցման և վերակառուցման ուղղությամբ:
        Հայաստանի պետական ագրարային համալսարանում հիմնվել է ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, ստեղծվել է Ագրոլիզինգ լիզինգային վարկային կազմակերպություն, կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամ: Այս ամենը նպաստել է գյուղական տնտեսությունների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսական ագրոբիզնեսի ծառայությունների պահանջած ֆինանսական օժանդակություն ցուցաբերելուն, գյուղմթերքի արտադրությունն ընդլայնելուն և ընթացիկ դժվարությունները հաղթահարելուն:
        Գյուղատնտեսական նյութատեխնիկական մատակարարման համակարգի բարելավման նպատակով Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի կառավարությունները Հայաստանի կառավարությանը տարիներ շարունակ տրամադրել են դրամաշնորհներ, որոնցով ձեռք են բերվել գյուղատնտեսական ապրանքներ, մեքենասարքավորումներ:
        Ընդարձակվել է համագործակցությունը միջազգային գիտական հաստատությունների հետ` Բույսերի գենետիկական ռեսուրսների միջազգային ինստիտուտ (IPGRI) և Չորային գոտիներում գյուղատնտեսական հետոզոտությունների միջազգային կենտրոն (ICARDA): Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը անդամակցում է Պարենի և գյուղատնտեսության գենետիկական ռեսուրսների միջազգային համաձայնագրին (ITPGRFA), Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանը (UPOV), Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիային (IPPC):
        Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը առաջիկայում ևս կշարունակի շարունակի զարգացնել երկկողմ և բազմակողմ, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը` մշակելով կոնկրետ հիմնարար հայեցակարգեր: Մասնավորապես կշարունակվեն աշխատանքները հետևյալ ուղղություններով.
- Ինտեգրացիոն գործընթացների զարգացում, առաջատար երկրների /ԱՄՆ, Ճապոնիա, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իսրայել, Հունաստան/ հետ առկա հարաբերությունների խորացում և նոր կապերի հաստատում;
- Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացների պայմաններում առավել ակտիվ կապերի հաստատում եվրոպական երկրների հետ` հատկապես արևելաեվրոպական, մերձբալթյան երկրների հետ շուկայական տնտեսության անցման փուլում այդ երկրների փորձն ուսումնասիրելու և դրանց առաջավոր փորձը Հայաստանում ներդնելու նպատակով;
- Համագործակցություն Պարսից Ծոցի արաբական երկրների հետ: Չունենալով զարգացած գյուղատնտեսություն` այդ երկրներում մեծ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Համագործակցության ոլորտներ կարող են հանդիսանալ բուսաբուծությունը, անասնապահությունը:
- Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցության շրջանակներում ակտիվ համագործակցություն արտասահմանյան երկրների հետ գյուղատնտեսական մթերքների արդյունավետ արտաքին առևտրի կազմակերպման նպատակով;
- Սփյուռքահայ գործարարների ներգրավում ու մասնակցություն գյուղատնտեսության զարգացման ծրագրերի իրականացման գործընթացներին:
- Կարևորելով արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ կողմից իրականացվող տեխնիկական համագործակցության ծրագրերի մշակում: Այդ ծրագրերը տրամադրվում են դրամաշնորհի տեսքով և ուղղված են արձագանքելու ստացող երկրի հրատապ և չնախատեսված պահանջներին: Ներկայումս, ՊԳԿ-ի քննարկման է ներկայացվել մի շարք տեխնիկական համագործակցության ծրագրերի նախագծեր:
- Համագործակցություն տարածաշրջանային երկրների հետ /Իրանի Իսլամական Հանրապետություն, Սիրիայի Արաբական Հանրապետություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն/` առկա հարաբերությունների խորացման և զարգացման նպատակով;
- ԱՊՀ ագրոպարենային հարցերով միջկառավարական խորհրդի և Սևծովյան տնտեսական համագործակցության (BSEC) գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական խորհրդի կողմից ընդունված համատեղ ծրագրերի մշակում, դրանց ընդունում և իրագործում:


printerՏպել էջը

01/09/2010
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
Օգոստոսի 30-ին գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ՙՀայելի՚ մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
>>>
26/07/2010
Մեկնարկում է հայ-ռումինական համագործակցությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց համակարգչային ծրագրավորման բնագավառում ռումինական հայտնի SIVECO ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Փրունարիուն, SIVECO միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը և հետազոտությունների ու զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդրու Միհայլ Ռադասանան:
>>>
16/07/2010
Ծրագիրը՝ 12 հաղթողների շարքում
Հունիսի 28- ից հուլիսի 16-ը համայնքներում գյուղատնտեսական պաշարների կառավարման եվ մրցունակության ծրագրի բաղադրիչները, իրականացման մեխանիզմերը եվ բյուջեները գնահատելու նպատակով Հայաստանում էր գտնվում Համաշխարհային Բանկի առաքելությունը:
>>>
01/07/2010
Նախարարն այցելեց գիտական կենտրոն
Հանրապետության բնակչությանը կլոր տարին թարմ բանջարեղենով ապահովելու եվ վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարելու նպատակով գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եվ տեխնիկական մշակաբույսերի գիտական կետրոնն իրականացնում է նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ:
>>>

Կայքի քարտեզ   Օգտակար հղումներ    Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3,
հեռ.` (3741 0) 52-46-41, ֆաքս` (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia