Գլխավոր էջ ->   Արտաքին կապեր ->   Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ Նորություններ
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ

        Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպություններին, որոնք մեծ ներդրում ունեն գյուղատնտեսության, գյուղական զարգացման գործում:
        Սույն էջը նպատակ ունի տեղեկատվություն տրամադրել այդ միջազգային կազմակերպությունների նպատակների, գործունեության, ինչպես նաև Հայաստանում իրականացվելիք ծրագրերի մասին:


Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
(Food and Agriculture Organization of the United Nations)


        ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ստեղծվել է 1945թ.: Կազմակերպության հիմնական նպատակներից է աջակցել անդամ երկրներին` կրճատելու մարդկանց թերսնումը և բարձրացնելու գյուղական բնակչության բարեկեցությունը: ՊԳԿ-ն նպաստում է արտադրության կազմակերպման արդյունավետությանը, գյուղատնտեսական ու պարենային ռեսուրսների բաշխման բարելավմանը, համաշխարհային տնտեսության զարգացմանը և այլն: Ներկայումս ՊԳԿ-ին անդամակցում են 187 երկիր և մեկ կազմակերպություն` Եվրահամայնքը:
        ՊԳԿ-ն չեզոք դիրք է գրավում թե զարգացող և թե զարգացած երկրների հանդեպ: Անդամ երկրները հավասար պայմաններում բանակցում և քննարկում են համաձայնագրերն ու քաղաքականությունը: Ստեղծման պահից ի վեր կազմակերպությունն ուշադրության կենտրոնում է պահում զարգացող երկրների գյուղական բնակավայրերը, ուր բնակվում է աշխարհի ծայրաստիճան աղքատ բնակչության 70 տոկոսը: ՊԳԿ-ի գործունեությունը տարանջատվում է հիմնականում հետևյալ չորս ուղղություններով`
  • տեղեկատվության մատչելիության բարձրացում,
  • քաղաքականության ընտրություն և դրա կենսագործման փորձի մատուցում,
  • միջազգային համագործակցության բնագավառում ցուցաբերվող աջակցություն,
  • աջակցում գիտության նվաճումների ներդրմանը:
        ՊԳԿ-ն կառավարվում է անդամ երկրների համաժողովի կողմից, որը գումարվում է երկու տարին մեկ անգամ` վերանայելու կատարված աշխատանքը և քննարկելու առաջիկա տարիների քաղաքականությունը, աշխատանքային ծրագիրը և բյուջեն:

Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչություն`
Հասցե` Հանրապետության հրապարակ, Կառավարական թիվ 3 շենք, առաջին հարկ, 124 սենյակ
Հեռ/ֆաքս` +374-10 52 54 53
Էլ.-փոստ` FAO-AM@fao.org
URL: ww.fao.org
www.fao.org/world/armenia
Top
Անկախ Պետությունների Համագործակցության ագրոպարենային հարցերով միջկառավարական խորհրդի մասին

       
       1. Անկախ Պետությունների Համագործակցության ագրոպարենային հարցերով միջկառավարական խորհուրդը (հետագայում` խորհուրդ) ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների միջև 1993թ. մարտի 29-ին ստորագրված համաձայնագրի հիման վրա: Խորհրդի կազմում ԱՊՀ անդամ երկրները ներկայացված են բացառապես գյուղատնտեսության նախարարների մակարդակով: Խորհուրդը ընտրում է նախագահ, որը ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ, ՌԴ գյուղատնտեսության նախարարԱ. Գորդեևը: Խորհուրդն ունի գործադիր մարմին, որը ղեկավարում է խորհրդի նախագահի տեղակալ, ԱՊՀ Գործադիր Կոմիտեի - Գործադիր Քարտուղարի նախագահի տեղակալ Ու. Սիդիկովը: Խորհուրդը գործում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2000թ. նոյեմբերի 30-ին ընդունած ՙԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի մասին՚ որոշմամբ հաստատված կանոնադրությամբ: Խորհուրդը տարեկան երկու անգամ հրավիրում է նիստեր: Խորհրդի վերջին նիստը կայացել է 2002թ. հունիսի 18-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում, որտեղ և որոշում է կայացվել խորհրդի հերթական նիստ և հրավիրել Դուշանբեում (հրավերքն ստացվել է):

        2. Անկախ Պետությունների Համագործակցության ագրոպարենային հարցերի միջկառավարական խորհրդին անդամակցության նպատակն է ագրոարդյունաբերական արտադրության ինտեգրացումը, ընդհանուր տնտեսական տարածքի կազմակերպումը, ավանդական տնտեսական, առևտրական և գիտատեխնիկական կապերի զարգացումը: Համագործակցության արդյունքում ստորագրված փաստաթղթերը նպատակ ունեն նպաստել`

-ԱՊՀ անդամ երկրներում թողարկվող ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին,
-ֆինանսական և գնային քաղաքականության միասնականացմանը, տեղեկատվության ապահովմանը,
-գյուղատնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, բնակչությանը սննդամթերքով և արդյունաբերությանը հումքով ապահովելու բարելավմանը,
-գյուղատնտեսական արտադրանքի և պարենի շուկաների կայունացմանը,
-փոխադարձ ապրանքափոխանակման խթանմանը,
-գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը,
-մենաշնորհային գործունեության կանխարգելմանը,
-սանիտարական,ֆիտոսանիտարական և անասնաբուժական համակարգի ձևավորմանը,
-համատեղ մշակված ծրագրերի իրագործմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը,
-կողմերի տնտեսական հետագա ինտեգրացմանը և փոխհամաձայնեցված առևտրական ու մաքսային քաղաքականության իրականացմանը:

       3. Ստորագրված փաստաթղթերից առավել արդյունավետ են իրագործվում սերմնաբուծությանը, բույսերի ֆիտոսանիտարիային և կարանտինին, անասնաբուժությանը վերաբերող համաձայնագրերը:

        4. Նախաստորագրված համաձայնագրերի մի ամբողջ շարք դեռևս գտնվում է վավերացման, համաձայնեցման փուլերում: Դրանցից կարելի է նշել ՙԱՊՀ երկրների-Ընդհանուր ագրարային շուկա՚, ՙԱՊՀ անդամ- երկրներում մեծածախ պարենային շուկաների մասին՚, ՙԱՊՀ մասնակից պետությունների մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և օգտագործման բնագավառում համագործակցության մասին՚ համաձայնագրերը, ՙԱՊՀ անդամ-երկրներ ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող տեխնիկական, ֆիտոսանիտարական ստանդարտների, նորմերի, կանոնների և պահանջների մասին՚, ՙԱՊՀ-հացահատիկի շուկա ստեղծելու մասին՚, ՙՄինչև 2005թ. ԱՊՀ զարգացմանն ուղղված գործողությունների ծրագիր՚, ՙԱՊՀ ագրոպարենային համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի դրույթներ՚ ծրագրային փաստաթղթերը:

        5. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշտապես մասնակցել է խորհրդի նիստերին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մակարդակով, իսկ առանձին դեպքերում` գյուղատնտեսության նախարարի տեղակալի կամ նիստն անցկացնող անդամ երկրում ՀՀ դիվանագիտական հաստատության ներկայացուցչի մասնակցությամբ:

        6. Խորհրդի գործունեության արդյունավետությանն առավել կարող է նպաստել խորհրդի գործադիր մարմնին կից աշխատանքային խմբերի աշխատանքներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության փորձագետների ավելի հաճախ մասնակցությունը, ինչը դեռևս բավարար չէ և հիմնականում պայմանավորված է ֆինանսական դժվարություններով:

Top
Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամ (IFAD)

Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամը (IFAD) հիմնադրվել է 1976 թվականին: IFAD-ի կենտրոնակայանը գտնվում է Հռոմում: IFAD-ը Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացված ոչ քաղաքականացված կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է գյուղական բնակչության շրջանում չքավորության դեմ պայքարը: IFAD-ի անդամ են հանդիսանում 127 պետություններ: IFAD-ի միջոցները գոյանում են անդամ և այլ պետությունների ու կազմակերպությունների կամավոր ներդրումներից: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է IFAD-ին 1993 թվականից, գտնվում է երկրների (c) (զարգացող) ցուցակում:



printerՏպել էջը

01/09/2010
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
Օգոստոսի 30-ին գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ՙՀայելի՚ մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
>>>
26/07/2010
Մեկնարկում է հայ-ռումինական համագործակցությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց համակարգչային ծրագրավորման բնագավառում ռումինական հայտնի SIVECO ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Փրունարիուն, SIVECO միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը և հետազոտությունների ու զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդրու Միհայլ Ռադասանան:
>>>
16/07/2010
Ծրագիրը՝ 12 հաղթողների շարքում
Հունիսի 28- ից հուլիսի 16-ը համայնքներում գյուղատնտեսական պաշարների կառավարման եվ մրցունակության ծրագրի բաղադրիչները, իրականացման մեխանիզմերը եվ բյուջեները գնահատելու նպատակով Հայաստանում էր գտնվում Համաշխարհային Բանկի առաքելությունը:
>>>
01/07/2010
Նախարարն այցելեց գիտական կենտրոն
Հանրապետության բնակչությանը կլոր տարին թարմ բանջարեղենով ապահովելու եվ վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարելու նպատակով գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եվ տեխնիկական մշակաբույսերի գիտական կետրոնն իրականացնում է նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ:
>>>

Կայքի քարտեզ   Օգտակար հղումներ    Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3,
հեռ.` (3741 0) 52-46-41, ֆաքս` (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia