| ՀՀ գյուղատնտեսության նախարարության մարքեթինգի բաժինը գտնվում է արտաքին կապերի և մարքեթինգի վարչության կազմում: Մարքեթինգի բաժինը իր գործունեության ընթացքում իրականացնում է գյուղատնտեսական մթերքի և հումքի ներմուծման և արտահանման հաշվեկշռի բարելավմանն ուղղված մարքեթինգային գործունեության աջակցությունը և հայրենական արտադրողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների մշակման աշխատանքները: Մարքեթինգի բաժինը մասնակցում է սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև դրա առնչվող սարքավորումների տեխնոլոգիական, անասնաբուժական և բուսասանիտարական նորմերի ապահովման նկատմամբ տարվող պետական վերահսկողությանը:Մշտապես տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, առևտրային ընկերություններին, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, գյուղատնտեսության սպասարկող և գյուղմթերքներ իրացնող ու վերամշակող սուբյեկտներին` ապրանքների իրացման և նյութատեխնիկական ռեսուրսների ներկրման վերաբերյալ, ինչպես նաև, իրականացնում է խորհրդատվություն և միջնորդական ծառայություններ, ծավալում է գովազդային գործունեություն, կազմակերպում ցուցահանդեսներ և տոնավաճառներ հանրապետությունում և արտասահմանյան երկրներում. մասնավորապես` 2008 -2009 թթ. մարքեթինգի բաժնի աջակացությամբ իրականացվել է ագրոպարենային ոլորտի արտադրանքի ցուցադրումը արդեն իսկ ավանդույթ դարձած բեռլինյան ՙԿանաչ շաբաթ՚ և Փարիզում անցկացվող գյուղատնտեսական ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը նպաստել է հայրենական արտադրանքի արտահանմանը և միջազգային ասպարեզում վերջիններիս ճանաչմանը: Տվյալ գործունեությունը շարունակական է և այժմ նախապատրաստվում է հայկական ընկերությունների մասնակցությունը 2009 թվականի հոկտեմբերին Քյոլնում կայանալիք ՙԱնուգա՚ միջազգային ցուցահանդեսին:
Համագործակցության հրավեր Ղազախստանից
Ստորև ներկայացվում է Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից մեզ տրամադրված նախագծերի փաթեթը Ղազախստանի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին Հայաստանի գործարարների և տնտեսվարողների մասնակցության հնարավորությունների մասին:
նախագծերի փաթեթ - PDF
|