Գլխավոր էջ ->   Նախարարության կառուցվածքը և գործառույթները Նորություններ
Նախարարության կառուցվածքը և գործառույթները

       Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսության ոլորտում գործառույթներ իրականացնող պետական կառավարման հանրապետական մարմին է, որը կոչված է իրականացնելու գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
               Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության նպատակներից ու խնդիրներից է`
ա) ագրոպարենային ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության մշակումը և իրականացումը,
բ) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա ՀՀ գյուղատնտեսության ներուժի առավելագույնս օգտագործման միջոցով գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումը,
գ) ագրոպարենային ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին աջակցությունը, մասնակցությունը պարենային ապահովության քաղաքականության մշակմանը և իրականացմանը,
դ) Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը:

        Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործառույթների շրջանակը ընդգրկում է հետևյալ բնագավառները`
ա) բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն,
բ) ագրովերամշակում և սննդամթերքի անվտանգություն,
գ) հողերի օգտագործում և մելիորացիա,
դ) գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորում,
ե) անասնաբուծություն և տոհմային գործ,
զ) անտառային տնտեսություն,
է) անասնաբուժություն,
ը) գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկում:


Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը - PDF

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ - PDF




printerՏպել էջը
01/09/2010
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
Օգոստոսի 30-ին գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ՙՀայելի՚ մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
>>>
26/07/2010
Մեկնարկում է հայ-ռումինական համագործակցությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց համակարգչային ծրագրավորման բնագավառում ռումինական հայտնի SIVECO ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Փրունարիուն, SIVECO միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը և հետազոտությունների ու զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդրու Միհայլ Ռադասանան:
>>>
16/07/2010
Ծրագիրը՝ 12 հաղթողների շարքում
Հունիսի 28- ից հուլիսի 16-ը համայնքներում գյուղատնտեսական պաշարների կառավարման եվ մրցունակության ծրագրի բաղադրիչները, իրականացման մեխանիզմերը եվ բյուջեները գնահատելու նպատակով Հայաստանում էր գտնվում Համաշխարհային Բանկի առաքելությունը:
>>>
01/07/2010
Նախարարն այցելեց գիտական կենտրոն
Հանրապետության բնակչությանը կլոր տարին թարմ բանջարեղենով ապահովելու եվ վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարելու նպատակով գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եվ տեխնիկական մշակաբույսերի գիտական կետրոնն իրականացնում է նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ:
>>>

Կայքի քարտեզ   Օգտակար հղումներ    Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3,
հեռ.` (3741 0) 52-46-41, ֆաքս` (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia