Գլխավոր էջ ->   Նախարարության կառուցվածքը և գործառույթները ->   Նախարարության կառուցվածքը Նորություններ
ՙԳյուղատնտեսության Աջակցության Հանրապետական Կենտրոն՚ ՓԲԸ (ԳԱՀԿ)
        ՙԳյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն՚ ՓԲ ընկերությունը /ԳԱՀԿ/ իր գործունեությունը ծավալում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և ՙԳյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն՚ ՓԲ Ընկերության միջև կնքված դրամաշնորհի ՀՀԳՆ N ԳԿՎ-24 շրջանակներում, մասնավորապես ՀՀ մարզերում խորհրդատվական ծառայությունների մատուցման, ուսուցողական դասընթացների, ՙՏեխնոլոգիաների գնահատման՚ ծրագրերի համակարգման, իրականացման գործընթացի մոնիթորինգի անցկացման, արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման, նախորդ տարիներին իրականացված ագրարային տեխնոլոգիաների հետազդեցության արդյունքների ուսումնասիրման, տեղեկատվական նյութերի մշակման ու դրանց տպագրության, ՙԱգրոլրատու՚ թերթի և ՙԱգրոգիտություն՚ ամսագրի տպագրության, հրատարակչական ու հեռուստահաղորդումների գործունեության ուղղությամբ:
        Ընկերությունը ԳԱՄԿ-երի և ագրարային ոլորտի գիտնականների մասնակցությամբ գյուղացիական տնտեսություններում 2001-2011թթ. իրականացրել է ավելի քան 980 մասնակցողական բնույթի տեխնոլոգիաներ` ուղղորդվելով գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների կողմից առաջնային կարիքների բացահայտման նպատակով կազմակերպված հարցումներով և ուսումնասիրություններով:
        Ստորև ներկայացվում են ՀՀ մարզերում 2011թ. իրականացված տեխնոլոգիաները ըստ գյուղատնտեսության ուղղվածության /դիագրամ/:
        Հաջողված ծրագրերի արդյունքները տրամադրվել են նաև տեղեկատվախորհրդատվական թերթիկների միջոցով: Միայն վերջին տարիներին տպագրվել ու ֆերմերներին է տրամադրվել ավելի քան 200 անվանումով շուրջ 130 հազար օրինակ տեղեկատվական թերթիկներ: Տպագրության է պատրաստվում նաև ավելի քան 25 անվանումով տեղեկատվական թերթիկներ:
        Պարբերաբար ուսումնասիրություններ են տարվում տեխնոլոգիաների ներդրման հետազդեցության տվյալների հավաքագրման վերաբերյալ: Այս գործառույթները կրում են պարբերական բնույթ և նորացվում են յուրաքանչյուր վեգետացիայի փուլերում և մուտքագրվում տեղեկատվական պահոցում: Ամփոփված արդյունքները ներկայացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՙԳԾԻԳ՚ ՊՀ, ԳԱՄԿ-եր, ինչպես նաև ամփոփվում են որպես գիտական հոդվածներ և տպագրվում ՙԱգրոգիտություն՚ գիտական ամսագրի համարներում:

Դիագրամ


       Համաձայն ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ու մրցունակության՚ ծրագրի պահանջների մշակվել է ՙԳյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների տեղական խորհրդատուների ուսուցողական դասընթացների՚ վերաբերյալ ծրագիր` հաստատված ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:
        Համաձայն ծրագրի ժամանակացույցի 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ Կոտայքի, Արագածոտնի և Արարատի մարզերում արդեն իսկ իրականացվել են այդ դասընթացները, ընդ որում ձևավորված թեմաները բխել են ՙՀԳՌԿՄ՚ ծրագրի առանձնահատկություններից: Ուսուցողական դասընթացները շարունակվելու են այլ մարզերում ևս:
        ԳԱՀԿ-ի մասնագետների կողմից տարված նախապատրաստական աշխատանքների շնորհիվ, համապատասխան գիտնականների ընդգրկմամբ ՀՀ բոլոր մարզերում պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ խորհրդատվական ծառայություններ:
        Խորհրդատվական միջոցառումներին յուրաքանչյուր տարի մասնակցում են ավելի քան 500 գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ:
        Ընկերության գործառույթներից է նաև մարզերում բազմաբնույթ թեմաներով սեմինար դասընթացների կազմակերպումը և իրականացումը: Տարվա կտրվածքով սեմինար դասընթացներին մասնակցություն են ունենում ավելի քան 350 մարդ: Գյուղատնտեսական ոլորտի մասնագետների և ֆերմերների շրջանում մեծ հետաքրքրություն և պահանջարկ է վայելում ԳԱՀԿ-ի մասնագետների կողմից Երևանի և մարզերի շուկաներում գյուղատնտեսական մթերքների վաճառքի գների ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ՙԱգրոլրատու՚ թերթի միջոցով պարբերաբար ներկայացվում են հանրությանը:
        ՙԱգրոլրատու՚ թերթի էջերից ժամանակին հասցրած խորհրդատվությունն ու տեղեկատվությունը գյուղաշխարհի մարդու համար դարձել են ամենօրյա անհրաժեշտություն և ուղղորդող գործոն: Թերթում տեղ են գտնում հանրապետության գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող բազմազան գործընթացները, համայնքային օրախնդիր հարցերը, գյուղատնտեսական մթերքների շուկայի վերլուծությունները, ինչպես նաև գիտության ու նորագույն տեխնոլոգիաների հայրենական և արտասահմանյան առաջավոր փորձը: Թերթը 10-օրյա է, տարվա կտրվածքով լույս է տեսնում 33 համար, տպաքանակը` 1100 օրինակ:
        ՙԱգրոգիտություն՚ ամսագիրը, ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի որոշմամբ, ներառված է բնական, տեխնիկական և հասարակական գիտությունների բնագավառներում դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի գիտական ամսագրերի ցանկում: ՙԱգրոգիտություն՚ ամսագրում տպագրվում են Հայաստանի Հանրապետության բուհերի, գիտական կենտրոնների, ինչպես նաև օտարերկրյա գիտնականների հոդվածները, հատկապես կարևորություն է տրվում գիտական հետազոտությունների արդիականությանը, վիճակագրական վերջին տարիների տվյալ¬նե¬րի վերլուծությանը: Ամսագիրը լույս է տեսնում երկու ամիսը մեկ անգամ, տպաքանակը` 330 օրինակ:
        Ագրո TV հեռուստածրագրի կողմից պատրաստվել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված, 20 րոպե տևողությամբ տեսաֆիլմ, որը եթեր է հեռարձակվել Հանրային (Հ1) հեռուստաընկերությամբ:
        Ընկերությունը համագործակցում է Համաշխարհային Բանկի վերահսկողության առաքելության փորձագետների, Գյուղատնտեսության և պարենի միջազգային կազմակերպության /FAO/, մարզպետարանների գյուղատնտեսության վարչությունների, գյուղատնտեսական հումքի վերամշակող կազմակերպությունների, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳԱԱ-ի գիտական կենտրոնների, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, Ֆերմերային ասոցիացիաների, գյուղացիական տնտեսությունների, միջազգային, տեղական և հասարակական կազմակերպությունների հետ:
        2011թ.-ին ամբողջությամբ վերաձևավորվել է ԳԱՀԿ-ի կայքը (www.asrc.am): Ներկայումս այն ամբողջությամբ ինտե•րված է AGRO.AM Խորհրդատվական և հետազոտական տեղեկատվության և հեռահաղորդակցության վիրտուալ ցանցին: ԳԱՀԿ-ն` իր կայքում շարունակում է հրապարակել ՙԱգրոլրատու՚ թերթի և ՙԱգրոգիտություն՚ գիտական ամսագրի էլեկտրոնային տարբերակները: Շնորհիվ Google Translation ավտոմատացված թարգմանչական գործիքի` կայքում տեղադրված նյութերը հասանելի են ընթերցողներին գրեթե բոլոր լեզուներով: Վերջինս մեծապես նպաստել է արտերկրից կայքի այցելուների թվի մեծացմանը:
        ԳԱՀԿ-ը` AGRO.AM ցանցի և ԳԱՀԿ-ի կայքի միջոցով, տեղեկատվություն է տարածում գյուղատնտեսության և ագրոպարենային ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների և նորությունների վերաբերյալ: Ներկայումս օգտագործվող համակարգը թույլ է տալիս ավտոմատացված կերպով հավաքագրելու ցանցին անդամակցող բոլոր կազմակերպությունների կայքերում տեղադրվող նորությունները և ամփոփ ներկայացնելու դրանք www.agro.am կայքում: Վերջինիս շնորհիվ, AGRO.AM-ը ներկայանում է Հայաստանի ագրոպարենային ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների վերաբերյալ հրատապ և ամփոփ տեղեկատվության հարուստ աղբյուր: ԳԱՀԿ-ի կայքում կարելի է նաև ծանոթանալ ֆերմերներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում աշխատող այլ մասնագետներին ուղղված խորհրդատվական և ուսուցողական նյութերին: Պետք է նշել, որ ԳԱՀԿ-ի մասնագետների ջանքերով AGRO.AM ցանցում ընդգրկված կայքերի այս բաժինների համար ևս նախագծվել է մի համակարգ, որը հնարավորություն է ընձեռում ստեղծելու ցանցին անդամակցող կազմակերպությունների կողմից հրատարակված խորհրդատվական և ուսուցողական նյութերի, ինչպես նաև այլ հրապարակումների միասնական բազա` որոնման արդյունավետ համակարգով:
        ԳԱՀԿ-ի կայքում պարբերաբար հրապարակվում են նաև ԳԱՄԿ-երի մասնագետների համար կազմակերպվող ուսուցումների, ինչպես նաև Տեխնոլոգիաների գնահատման ծրագրերի (ՏԳԾ) իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ նյութեր: Կայքը համալրված է տեսանյութեր տեղադրելու հնարավորությամբ: Կենտրոնը հաջողությամբ շարունակում է կազմակերպել անհատական և խմբային ուսուցումներ AGRO.AM ցանցում ներգրավված կազմակերպությունների մասնա•ետների համար: ԳԱՀԿ-ը ստանձնել է գյուղատնտեսական հետազոտությունների և խորհրդատվության ազգային տեղեկատվական և հեռահաղորդակցման պլատֆորմի (www.agro.am) հետագա զարգացմանն ուղղված աշխատանքները: Կենտրոնն իրականացնում է AGRO.AM ցանցի տեխնիկական սպասարկման, ինչպես նաև ցանցի ամբողջական բովանդակային և տեխնիկական կառավարման, դրա ընդհանուր համակարգման և հետագա զարգացման հետ կապված բոլոր աշխատանքները:
        2011թ. սկսվել է AGRO.AM ցանցի մասը կազմող “Ագրոտեղեկատու” համակարգի շահագործումը, որը պարունակում է տեղեկություններ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպությունների մասին:
        Օգտագործելով ցանցի ներկայիս և պոտենցիալ հնարավորությունները, ինչպես նաև հաշվի առնելով այցելուների աճող թիվը` ԳԱՀԿ-ը ներկայումս մշակում է AGRO.AM ցանցի հեռանկարային զարգացման պլան: Վերջինս իրականացնելու համար, Կենտրոնը փնտրում է համագործակցության հնարավորություններ միջազգային, դոնոր և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:       
Արթուր Ավագյան
       Ծնվել է 1975թ., Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում
        1993թ-ին ընդունվել,1998-ին ավարտել է Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը,2001թ.՝նույն ԲՈՒՀ_ի ասպիրանտուրան:
        2001-2002 թթ. Գեղաշենի գյուղապետարանում աշխատել է տնտեսագետՙՙ,
        2004-2008 թթ ՝.ՙՋԻ ԷՄ ԴԻ>> հարկային և մաքսային խորհրդատու՚ ՍՊԸ-ի գլխ.հաշվապահ, 2008 թ-ից ՙՄիքայել Արամյանց՚ ՍՊԸ-ի տնօրեն:
        Տիրապետում է հայերեն, ռուսերեն, գերմաներեն, լեհերեն լեզուներին,
        Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
        ԳԱՀԿ-ի տնօրենի ժ/պ է 2012թ. մարտի 19-ից:


Կոնտակտային տվյալներ`

Հեռ.:(+37410) 23 21 02, 23 03 80, 23 20 17, 23 20 38, 23 32 79
Ֆաքս` (+37410) 23 03 80, 23 32 79
Էլ. Փոստ:
վեբ-կայք: http://www.asrc.am
<<<Վերադարձ նախորդ էջ
printerՏպել էջը
17/04/2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. թարմ պտուղ- բանջարեղենի արտահանումն ավելացել է
Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է: Ապրիլի 17-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է ավելի քան 17 հազար 319 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակի 5 հազար 302 տոննայի դիմաց: Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում առաքվում է Ռուսաստան ,Վրաստան, Իրաք, ԱՄԷ: >>>
16/04/2014
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արձագանքելով «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանի օրերս արված հայտարարությանը՝ հանրապետությունում գործող ձկնաբուծարանները լիցենզավորելու պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար ձկնաբուծարանների կողմից 15,0 մլն դրամ պետական տուրքի վճար սահմանելու մասին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է՝... >>>
14/04/2014
Խորհրդակցւություն նախարարի մոտ
>Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը համակարգի պատասխանատուներին ներկայացնելով ՀՀ նոր վարչապետի նշանակման հետ կապված տեղեկատվությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել նրանց, պահանջելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության պահպանմանն ու նախատեսված միջոցառումները սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը։ Այդ թվում՝ >>>
11/04/2014
Խորհրդակցություն՝ ցրտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած համայնքների վնասը փոխհատուցելու մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հարցը: >>>
11/04/2014
Զատիկը կդիմավորենք տեղական որակյալ ու թարմ ձվով. խոստանում են արտադրողները
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանին և խոշոր թռչնաբուծարանների ղեկավարներին՝ քննարկելու առաջիկա Զատկի տոնին տեղական արտադրության ձվով բնակչության պահանջարկը բավարարելու, ձվի նախատոնական առևտրի կազմակերպման, վաճառքի գների փոփոխություններ թույլ չտալու հարցեր: >>>

«Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ»
Կայքի քարտեզ   Օգտակար հղումներ    Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3,
հեռ.` (3741 0) 52-46-41, ֆաքս` (3741 0) 52-46-41
2005-2014. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia