
Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներից մեկի` գյուղատնտեսության մասին ամեն ինչ իմանալու ձեր իրավունքի իրագործումը վերջին չորս տարիներին դուք իրականացրել եք նաև լրատվական այս ծառայության միջոցով: Այդ ընթացքում գյուղաշխարհում կատարվող փոփոխություններն ու զարգացման միտումները հնարավորինս հիմնավոր ու մանրամասնորեն ներկայացվել են մեր կայքի համապատասխան էջերում: Դա բաց երկխոսության մեր հրավերն է բոլոր նրանց, ովքեր շահագրգիռ մոտեցում ունեն Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և տնտեսական կայունության ապահովման հանդեպ:
Հուսով ենք, որ վիրտուալ բարեկամության այս կամուրջը այսուհետ նույնպես կնպաստի նոր ու թարմ առաջարկներով ճյուղի զարգացման ծրագրերը հարստացնելու գործին:
Գ. Ալավերդյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքը, որպես առանձին տեղեկատվական միավոր, առաջին քայլերն է կատարում: Անչափ կարևորելով համապատասխան տեղեկատվության անհրաժեշտություն ունեցող մարմինների, կազմակերպությունների, անհատների հետ նման երկխոսության դերը գյուղատնտեսության զարգացման մեջ` կարծում ենք, որ կայքի ծառայություններից օգտվողներն իրենց առաջարկություններով, դիտողություններով, ցանկություններով նույնքան շահագրգիռ մոտեցում կցուցաբերեն վերջինիս թարմացման ու հարստացման գործին:
Կայքում հնարավոր են բացթողումներ, վրիպումներ, թերի աշխատող հղումներ: Այս մասին նույնպես խնդրում ենք տեղեկացնել մեզ` հետագա համագործակցությունն ավելի անթերի ու նպատակային դարձնելու համար:(
Հետադարձ կապ)
Հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում գործում է թեժ գիծ +(374-10) 523 793 հեռախոսահամարով: