Գլխավոր էջ ->   Ագրարային քաղաքականություն News
Ագրարային քաղաքականություն

        Հանրապետության տնտեսության ազատականացումը, հողի և գյուղատնտեսական արտադրության մյուս միջոցների, սպասարկող ենթակառուցվածքների, գյուղմթերքներ իրացնող և վերամշակող կազմակերպությունների մասնավորեցումը զգալիորեն սահմանափակել է գյուղատնտեսության ոլորտին պետական միջամտությունը:
        Այդուհանդերձ, հիմք ընդունելով ոլորտի առանձնահատկությունները և երկրի պարենայի անվտանգության խնդիրները, կարևորվում է անցումային ժամանակաշրջանում գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը՝ ուղղված ագրարային ոլորտում իրավական հիմքի ձևավորմանը, գյուղատնտեսությունում տնտեսվարողների համար գործունեության և ներդրումների բարենպաստ պայմանների ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը և այլն։
        Ագրարային ոլորտում կիրառվող քաղաքականությունը համահունչ է ՀՀ կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին և ուղղված է հանրապետությունում ագրարային բարեփոխումների խորացման քաղաքականության շարունակականության ապահովմանը:

        Շուկայական հարաբերություններին անցման գործընթացում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը բախվեց որակապես նոր խնդիրների, որոնցից կարևորագույնների թվում առանձնանում է արդյունավետ հարկային քաղաքականության իրականացումը: Վերջինս, բացի ֆիսկալ գործառույթից, կոչված է նպաստելու արտադրական ներուժի լիարժեք օգտագործմանը և գերակա ոլորտների զարգացման խթանմանը:
        Հայաստանի Հանրապետության ագրարային բարեփոխումների ենթատեքստում, գյուղատնտեսության ոլորտի զարգացման շահագրգռությամբ, իրականացվում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկման բավականին մեղմ քաղաքականություն:
        Սակայն, 2003 թվականին անդամակցելով Առևտրի Համաշխարհային կազմակերպությանը, Հայաստանը ձեռք բերեց արտաքին առևտրի զարգացման նոր հնարավորություններ և ստանձնեց միջազգային առևտրի ազատականացման սկզբունքներից բխող որոշակի պարտավորություններ: Դրանցից է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված գյուղատնտեսական արտադրանքների իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի արտոնության վերացումը։


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ PDF-90kb

printerՏպել էջը

Site Map   Useful Links    Feedback

Republic Square, Governmental Building # 3,
375010, Yerevan, Armenia
tel.: (3741 0) 52-46-41, fax: (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia