Գլխավոր էջ ->   Ագրարային քաղաքականություն ->   Որդեգրած քաղաքականության հիմնական դրույթները News
Որդեգրած քաղաքականության հիմնական դրույթները

       Ագրարային ոլորտում վարվող քաղաքականության հիմնական նպատակն է նպաստել հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացմանը, պարենային ապահովության մակարդակի բարձրացմանը և գյուղական բնակչության եկամուտների ավելացմանը՝ գյուղատնտեսությունում տնտեսվարողների համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով:
        Հիմնական նպատակից բխող ենթանպատակներն են.
1. Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացում և արտադրության եկամտաբերության բարձրացում:
2. Գյուղատնտեսությունում առկա արտադրական ներուժի՝ հողային, ջրային, աշխատանքային, գիտատեխնիկական ռեսուրսների արդյունավետ օգտագործում։
3. Սննդամթերքի անվտանգության հիմնախնդիրների լուծում։
4. Գյուղական աղքատության հաղթահարում և բնակչության արտահոսքի մեղմացում, գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ընդլայնում։
5. Գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավում, բարձր ավելացված արժեք ապահովող արտադրանքների արտադրության տեսակարար կշռի մեծացում:
6. Շրջակա միջավայրի վրա գյուղատնտեսության բացասական ազդեցության նվազեցում։
7. Գյուղատնտեսության հարկային և վարկային համակարգի բարելավում։
8. Գյուղատնտեսության միջազգայնացման ինտեգրացիոն գործընթացների զարգացում։

       Ագրարային ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է հետևյալ խնդիրների լուծմանը.
1. Ագրարային բարեփոխումների խորացումը, շուկայական ենթակառուցվածքների զարգացումը և տնտեսավարման ձևերի կատարելագործում:
2. Պարենային ապահովության մակարդակի բարձրացումը, սննդի անվտանգության և հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովում:
3. Տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքների մրցունակության բարձրացում և ըստ նպատակահարմարության ներմուծվող պարենամթերքների տեղական արտադրությամբ փոխարինում:
4. Սննդի անվտանգության համակարգի զարգացում:
5. Գոտիական մասնագիտացում և արտադրության ռացիոնալ տեղաբաշխում:
6. Հողաբարելավման համալիր միջոցառումների իրականացում:
7. Օրգանական գյուղատնտեսության զարգացման համար նախապայմանների ստեղծում և իրավական հիմքերի ձևավորում:
8. Բուսաբուծության զարգացում.
- ագրոտեխնիկական առաջադիմական տեխնոլոգիաների ներդրում,
- բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի մշակության ընդլայնում,
- սելեկցիայի և սերմնաբուծության համակարգի զարգացում, սերմերի որակի հսկողության գործուն մեխանիզմների կիրառում,
- բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների իրականացում,
- մշակաբույսերի գենետիկական բազմազանության, ներառյալ մշակաբույսերի վայրի ցեղակիցների պահպանության ապահովումը։
9. Անասնաբուծության զարգացում.
- անասնաբուծության ճյուղերի արդյունավետ զուգակցման և ռացիոնալ տեղաբաշխմանն աջակցություն,
- տոհմային գործի զարգացման համալիր միջոցառումների իրականացում,
- անասնաբուժության համակարգի բարելավում և անասնաբուժական միջոցառում ների արդյունավետության բարձրացում,
- անասնաբուծության կերի բազայի զարգացում,
- անասնաբուծական առևտրային կազմակերպությունների զարգացմանն աջակցություն,
- գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գենետիկական բազմազանության պահպանման ապահովում։
10. Գյուղատնտեսական հումքի վերամշակում.
- ոլորտի զարգացում և վերամշակող կազմակերպությունների ռացիոնալ տեղաբաշխում,
- առաջավոր տեխնոլոգիաների ներդրում և արտադրանքի մրցունակության բարձրացում,
- մարքետինգային աջակցություն և հումք արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունների զարգացման խթանում:
11. Գյուղատնտեսության սպասարկող և սոցիալական ենթակառուցվածքների զարգացում:
12. Ագրարային ոլորտի հարկային և վարկային համակարգի բարելավում.
- հարկային արտոնության համակարգից սուբսիդավորման համակարգի անցման մեխանիզմների մշակում,
- գյուղատնտեսության վարկավորման մեխանիզմների կատարելագործում և մատչելիության մակարդակի բարձրացում:
13. Ագրարային ոլորտի գիտակրթական, խորհրդատվական համակարգի բարելավում:
14. Գյուղատնտեսության հաշվառման համակարգի բարելավում՝ գյուղատնտեսության համատարած հաշվառման ծրագրի, գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտների իրավական կարգավիճակի և իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակման միջոցառումների իրականացում։


printerՏպել էջը

Site Map   Useful Links    Feedback

Republic Square, Governmental Building # 3,
375010, Yerevan, Armenia
tel.: (3741 0) 52-46-41, fax: (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia