Գլխավոր էջ ->   Նորություններ News
01/09/2010
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ

       Օգոստոսի 30-ին գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ՙՀայելի՚ մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպման սկզբում նախարարը հուլիսին արձանագրված գյուղատնտեսության 23 տոկոսով անկումը բացատրեց անբարենպաստ եղանակի հետևանքով բուսաբուծության ոլորտի անկմամբ, ապա հանգամանալից ներկայացրեց առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը, իբրև հրատապ խնդիր առանձնակի մանրամասն անդրադառնալով պարենային և սերմացու ցորենի պաշարների, ներկրման, ալյուրի և հացի գնի բարձրացման հարցերին:
        Պարոն Ալավերդյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ասուլիսի է եկել պարենային ցորեն ներկրող խոշոր ընկերությունների տնօրենների մասնակցությամբ հրավիրած խորհրդակցությունից հետո և վստահեցրեց, որ Հայաստանում պարենային ցորենի պակաս չկա` կուտակված է 3-4 ամսվա պաշար: Ռուսական կառավարության կողմից ցորենի արտահանման արգելանքից հետո ցորենը հայկական շուկա է ներկրվել Ղազախստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից և այլ երկրներից: Ցորեն ներկրողների մատուցմամբ, օգոստոսի տվյալներով` Հայաստան են ներկրվել աննախադեպ մեծ խմբաքանակներ: Ավելին, հնարավոր է` նոր խմբաքանակների ներկրումը ՌԴ-ից և Ուկրաինայից` չնայած արգելանքի որոշմանը. այս ուղղությամբ ընթանում են բանակցություններ, և արդեն իսկ կան կոնկրետ պայմանավորվածություններ: Խոսելով հասարակությանը մտահոգող հացամթերքի գների թանկացման մասին` նախարարը դա բացատրեց շուկայական հարաբերություններով և նկատեց. ՙԲայց քանի որ խոսքը թիվ 1 պարենի` հացի մասին է, ձեռք է բերվել համաձայնություն, որ առաջիկայում գների էական բարձրացում չի լինելու՚: Պարոն Ալավերդյանը նաև հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում ցորենի աննախադեպ գնաճի համեմատությամբ` Հայաաստանում վիճակը կայուն է: Ցորենի արտադրության ծավալների անկման համաշխարհային միտումների պայմաններում առավել օրախնդիր դարձավ սերմնարտադրության զարգացման և ցորենի ինքնաբավության մակարդակը բարձրացնելու միտված ծրագիր գործողության մեջ դնելը: Վերջերս հնարավոր է եղել թարմացնել և ՌԴ-ից ցորենի արտահանման արգելանքին նախորդած շրջանում բարձրորակ սերմացու ներկրելու շուրջ ձեռք բերված հայ-ռուսական համաձայնությունը: ՙԱյսօր նախարարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում սերմնաբուծության զարգացման ծրագրի իրականացմանը,-ասաց նախարարը:- Արդեն ընթացքի մեջ են Ռուսաստանի Դաշնությունից 950 տոննա էլիտար սերմացուի փոխադրման աշխատանքները, և մինչև սեպտեմբերի 20-ը սերմացուն կլինի Հայաստանում: Եվս 500տոննա ձեռք կբերենք տեղական սերմնարտադրողներից, և կմեկնարկի ծրագրի առաջին փուլը՚: Պարոն Ալավերդյանը նաև մանրամասն ներկայացրեց, թե ինչ չափորոշիչներով է սերմացուն տրամադրվելու հացահատիկի մշակությամբ զբաղվող ֆերմերներին, որպեսզի ներդրումները ծառայեն նպատակին , և միջոցները չփոշիանան: Ըստ նրա, մարզպետարանները արդեն ներկայացրել են 18 հազար հեկտարի հայտ, որից բծախնդրորեն կընտրվի 5 հազար հեկտարը:
        Սերմնաբուծության ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2014 թվականին: ՙԱյս ծրագրի շնորհիվ ակնկալում ենք Հայաստանում ցորենի արտադրությունը հասցնել տարեկան 300-350 հազար տոննայի` ներկայիս 150-160 տոննայի փոխարեն՚` թեման ամփոփեց պարոն Ալավերդյանը:
        Բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով զգալի են նաև պտղի կորուստները` նախորդ տարվա 160 հազար տոննայի փոխարեն` այս տարի բերքը կկազմի ընդամենը 60-70 հազար տոննա: Լրագրողներին հետաքրքրող մյուս հարցին, որ վերաբերում էր կարտոֆիլի գնաճին ու արտահանմանը, նախարարը սպառիչ պատասխան տվեց, խնդիրը պայմանավորելով երկու գործոնով: ՙԱռաջին` անցած տարի կարտոֆիլ մշակողները իրացման հետ կապված լուրջ խնդիրներ ունեցան, արտահանումը պակաս եղավ, իսկ այս տարի միայն հունվար- փետրվար ամիսներին 4-5 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Վրաստան, Իրան և այլ երկրներ: Իսկ երկրորդ գործոնը կապված է այն բանի հետ, որ գարունը ուշացավ, և վաղահաս կարտոֆիլ չունեցանք, բացը լրացնելով ներկրման միջոցով՚` ասաց նախարարը:
        Փարատելով ներկաների անհանգստությունը` պարոն Ալավերդյանը ասաց նաև, որ մինչև տեղական կարտոֆիլի հասունանալը` հետագա գնաճը կանխելու, գնաճը զսպելու նպատակով Իրանից և Վրաստանից Հայաստան է ներկրվել 250-300 տոննա կարտոֆիլ: Իսկ առաջիկայում կարտոֆիլի գները միանշանակ կնվազեն: Նախարարը պատասխանեց նաև լրագրողներին հետաքրքրող մյուս հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին խաղողի մթերումներին, մթերման գներին, ոչխարի արտահանմանը:
26/07/2010
Մեկնարկում է հայ-ռումինական համագործակցությունը
       ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց համակարգչային ծրագրավորման բնագավառում ռումինական հայտնի SIVECO ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Փրունարիուն, SIVECO միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը և հետազոտությունների ու զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդրու Միհայլ Ռադասանան:
        Ասենք, որ Ռումինիայում բնակչության շուրջ 50 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում եվ, չնայած դրան, Եվրամիութանն անդամագրվելիս, ծագել են մի շարք դժվարություններ` կապված գյուղատնտեսության մասին համաժամանակյա լիարժեք տեղեկատվության բացակայության հետ:
       Այդուհանդերձ, Ռումինիան հայտնի է որպես գյուղատնտեսական մթերքներ արտահանող երկիր, որտեղ գյուղատնտեսությունը սուբսիդավորված է, հողը եվ վերամշակող ձեռնարկություններն ամբողջությամբ մասնավորացված են, հաշվվում է 1 միլիոն 200 հազար ֆերմեր, կա 1 միլիոն 700 հազար հողակտոր, արտադրական բոլոր միջոցները հանձնված են ֆերմերների ենթակայությանը:
        Մոտ երկու տասնամյակ առաջ հիմնադրված հիշյալ ընկերությունն ունի ավելի քան 700 բարձրակարգ մասնագետներ և լայնածավալ ծրագրեր է իրականացնում աշխարհի 20 երկրներում` մասնավորապես կրթության, առողջապահության, մաքսային, բանկային, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում: ՄԱԿ-ի հովանու ներքո 2005 թվականին կազմակերպված Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովում ընկերությունն արժանացել է գլխավոր մրցանակին` Ael թվային դասերի մշակման համար: Եվ ահա ընկերության նախագահ Իրինա Սոկոլը ցանկություն է հայտնել իրենց փորձը փոխանակել Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև համագործակցություն հաստատել ծրագրավորման բնագավառի հայկական ընկերությունների հետ: SIVECO ռումինական ընկերության՝ Հայաստան ժամանած պատվիրակությունը հայկական ընկերությունների հետ այս օրերին քննարկեց համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները եվ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպումը այս շրջանակներում էր:
        Ողջունելով ռումինական պատվիրակությանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ ռումինական կազմակերպության ծավալած գործունեությունը շատ խրախուսելի է, և հույս հայտնեց, որ համագործակցության արդյունքում Հայաստանի գյուղատնտեսությունը կկարողանա արձանագրել լուրջ հաջողություններ: Հետևապես ցանկալի է իմանալ, թե համագործակցության հաստատման ճանապարհին գյուղատնտեսության ոլորտի որ ուղղություններն են ձեզ համար նախընտրելի,ասաց պարոն Ալավերդյանը եվ ավելացրեց, որ որ Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է Ռումինիայի գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցված աշխատանքի մեկնարկին եվ խորացմանը:
        Իր հերթին, Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Փրունարիուն վստահեցրեց, որ համագործակցությունը փոխշահավետ կլինի երկու երկրների համար: Ընկերության միջազգային հաշիվների և գործընկերների գծով փոխնախագահի տեղակալ Քոստել Թոդորը ներկայացրեց համագործակցության հեռանկարները: Ընկերության խնդիրներից մեկը գյուղատնտեսության ոլորտում արդյունավետ կառավարման իրականացումն է, ասաց նա, ներկայումս մշակվում են ֆերմերների կամ գյուղացիական տնտեսությունների հաշվառման, գրանցման, հողակտորների տարբերակման, փաստաթղթերի կառավարման, շուկայի կանոնակարգման և գյուղական զարգացման բաղադրիչներ: Յուրաքանչյուր երկրում ծրագիր մշակելիս և իրականացնելիս ի մի են բերվում կարողությունները, ունակություններն ու գիտելիքները, վերլուծության են ենթարկվում տվյալ երկրում տիրող իրավիճակը, առաջարկում են գյուղատնտեսության համար առավել հաջող ռազմավարություն, կոնկրետ խնդիրներ ու նպատակներ, ապա՝ ծրագրեր և ձեռնամուխ լինում դրանց ներդրմանը: Այս ծրագրերի նպատակներից մեկն էլ ազգաբնակչության վստահության ամրապնդումն է սննդամթերքի արտադրության նկատմամբ, վերահսկողության հաստատումը գյուղատնտեսական արտադրատեսակների և սննդատեսակների արտադրության վրա, ինչը կծառայի հիմք արտահանումների և հավաստագրերի համար, գյուղացիների նախապատրաստումը ոլորտի մարտահարվերների դիմագրավմանը: Գործը պիտի սկսել ծրագրի առանցքից` գյուղացիական տնտեսությունների հաշվառումից և գրանցումից, որոնք ոլորտի ռազմավարության հիմքն են: Այստեղ բոլոր խնդիրների լուծումը միտվում է գյուղացիական տնտեսությունների շահութաբեր գործունեության ապահովմանը: Գյուղատնտեսական ծրագրի նախաձեռնումը նպատակահարմար է սկսել նաև դրամաշնորհային ծրագրի իրականացումով, որով աջակցություն կցուցաբերվի տնտեսություններին:
        Այնուհետև պարոն Քաստել Թոդորը տեղեկացրեց, որ իրենք մշակել են դրամաշնորհային ծրագրերի իրականացման ուղենիշները, որոշել գյուղացիական տնտեսություններից ստացվող դիմում-խնդրագրերի, պայմանագրերի կնքման, ծրագրերի ներդրման, ֆերմերի և փոխադրամիջոցների ձեռքբերման մեխանիզմները: Այդ ծրագրերի հաջող իրականացման կարևոր երաշխիքներից մեկը մասնագետների և համապատասխան խորհրդատուների նախապատրաստումն է, ինչը կապահովվի ծրագրի թափանցիկությունը, բոլոր գյուղացիական տնտեսությունների համար հավասարության հասանելիությունը, դիմումներին ժամանակին պատասխան տալը, կստեղծվի ծախսերի օպտիմալացման հնարավորություն: Այս գործոնների իրականացմամբ գյուղատնտեսությունը կդառնա կանխատեսելի ոլորտ:
        Մի խոսքով` համագործակցության հաստատման համար առաջին քայլը համատեղ գործողությունների ծրագրի մշակումն է՝ եզրափակեց պարոն Թոդորը: հանդիպման վերջում Հայաստանի գյուղատնտեսության նախարարը վերհաստատեց, որ հայկական կողմը պատրաստ է սկսել եվ ակտիվորեն ներգրավվել հայ-ռումինական համագործակցության ծրագրի մեջ:
16/07/2010
Ծրագիրը՝ 12 հաղթողների շարքում

       Հունիսի 28- ից հուլիսի 16-ը համայնքներում գյուղատնտեսական պաշարների կառավարման եվ մրցունակության ծրագրի բաղադրիչները, իրականացման մեխանիզմերը եվ բյուջեները գնահատելու նպատակով Հայաստանում էր գտնվում Համաշխարհային Բանկի առաքելությունը: Հուլիսի 15-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ընդունեց առաքելության պատվիրակությանը, որի կազմում էին Դոնյա Պետրեսկուն/գյուղական զարգացման գծով ավագ մասնագետ/, Բրայան Բեդարդը/անասնապահության գծով ավագ մասնագետ/, Արտավազդ Հակոբյանը/ծրագրի պատասխանատու/ եվ Դեյվիդ Լագը/գյուղատնտեսության գծով Պարենի Համաշխարհային Կազմակերպության մասնագետ/:
        Մինչ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպելը, առաքելությունը Արագածոտնի եվ Տավուշի մարզպետների հետ քննարկել է ծրագրում ընդգրկվելու չափորոշիչների եվ ծրագրի իրագործման մեխանիզմների մանրամասները, հատկապես արոտօգտագործողների ասոցացիաների ստեղծման խնդիրը: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեվ ՀՀ տարածքային կառավարման եվ էկոնամիկայի փոխնախարարների հետ: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հետ հանդիպման ժամանակ պատվիրակությունը բարձր է գնահատել «Գյուղական ձեռնարկությունների եվ փոքրածավալ առեվտրային գյուղատնտեսության զարգացմանե ծրագիրը, որը տեղ է զբաղեցրել Համաշխարհային Բանկի կողմից 2010 թվականին անցկացված «Եվրոպայում եվ Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավմանե մրցույթի 12 հաղթողների շարքում: Իր հերթին գոհունակություն հայտնելով ծրագրի ընթացքից, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նկատեց.«Ծրագիրը հաջողվեց, քանի որ այն հնարավորություն տվեց մարդկանց հասնելու ավելի մեծ եկամտի, աշխատատեղերի բացման, բարձրորակ գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման, ապահովեց նորարարությունների հասանելիություն եվ մուտքը շուկա: Ընդհանուր առմամբ գրանցվեց կյանքի որակի բարձրացում: Տեղերում համայնքային ենթակառուցվածքների բարելավումը, կարեվոր է, որ ֆինանսավորվում էին բացառապես ակտիվ մասնակցության եվ մրցակցային սկզբունքով ընտրված ներդրումային առաջարկները, ինչը հանգեցրեց բնակչության մասնակցային եվ իրազեկման բարձր մակարդակին ե: Ծրագիրն օժանդակել է 132 փոքր եվ միջին գյուղատնտեսական ձեռնարկությունների՝ հնարավորություն տալով ստանալու երկարաժամկետ գյուղատնտեսական վարկեր՝ ապահովելով ընդհանուր հաշվարկով 10,3 մլն դոլարի ներդրումներ: Դրա շնորհիվ համայնքներում բացվեցին 450 նոր աշխատատեղեր, կառուցվեցին ժամանակակից ջերմոցներ ու թռչնաբուծարաններ, 53 ֆերմերային խմբեր ներդրեցին նորարարական գյուղատնտեսական տեխնոլոգիաներ եվ մուտք գործեցին շուկա:
        Այս ամենի արդյունքում ստեղծվեց սերմերի շուկայի զարգացմանը նպաստող ժամանակակից օրենսդրություն եվ կանոնակարգ: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվեցին 165 ենթածրագրեր: Նախարարը ընդգծեց, որ հատկապես ֆինանսական ճգնաժամի պայմաններում ծրագիրը ունեցավ կրկնակի դրական նշանակություն՝ լրացուցիչ 2 մլն դոլարի շնորհիվ նոր աշխատատեղեր ստեղծվեցին 40 գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ, ծրագիրը շոշափելի բարենպաստ ազդեցություն է թողել 141 համայնքների 100 հազարից ավելի բնակչության կենսամակարդակի վրա: Իսկ առաքելության աշխատանքային խմբի ղեկավար Դոնյա Պետրեսկուն նշեց, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հատկապես մեծ վնաս է հասցրել Եվրոպայի եվ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի շատ երկրներին՝ չնայած գրանցված զգալի տնտեսական աճին եվ կենսամակարդակի բարձրացմանը: « Սակայն 2010 թվականին Համաշխարհային Բանկի կողմից անցկացված մրցույթի հաղթողները ցույց են տվել,-ասաց տիկին Պետրեսկուն,- թե նորարական ծրագրերն ինչպես կարող են բարելավել մարդկանց կենսամակարդակը, ստանալ իրական արդյունքներ, այդ թվում՝ զբաղվածության աճ, փոքր ձեռնարկությունների ստեղծում, խմելու եվ ոռոգման համակարգերի վերականգնում եվ այլն: Այս նորարական նախագծերն ու ծրագրերը նաեվ ցույց են տալիս, որ Համաշխարհային Բանկի հետ շարունակական համագործակցությունը կարող է մեղմել տնտեսական անկման հետեվանքները եվ իսկապես դրական ազդեցություն ունենալ տեղերումե:
01/07/2010
Նախարարն այցելեց գիտական կենտրոն

       Հանրապետության բնակչությանը կլոր տարին թարմ բանջարեղենով ապահովելու եվ վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարելու նպատակով գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եվ տեխնիկական մշակաբույսերի գիտական կետրոնն իրականացնում է նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ: Կենտրոնը միաժամանակ զբաղված է բարձր արտադրողականության սերմերի արտադրությամբ: Հունիսի 30-ին Դարակերտում գտնվող կենտրոն այցելեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը՝ նպատակ ունենալով մոտիկից ծանոթանալ աշխատանքների ընթացքին, ինչպես նաեվ խնդիրներին:
        Կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանը հանգամանալից ներկայացրեց իրենց աշխատանքների ընթացքը եվ արդյունքները: Այսպես, արդեն երկրորդ տարին է, ինչ կենտրոնում հաջողությամբ իրականացվում է բանջարաբոստանային մշակաբույսերի, բարձր վերարտադրողականության սերմերի ստացման, աճեցման եվ վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը: Գյուղատնտեսության նախարարը հատկապես կարեվորեց բաց եվ պաշտպանված գրունտի բանջարանաբոստանային հիմնական մշակաբույսերի նոր, մրցունակ, հիվանդությունների եվ վնասատուների նկատմամբ համեմատաբար դիմացկուն սորտերի աճեցման նոր տեխնոլոգիաների ներդրումը: Բերքատու սորտերն աչքի են ընկնում պտուղների որակական բարձր ցուցանիշներով: Հասունացման տարբեր ժամկետներ ունեցող հիբրիդների եվ սորտերի ստացումը կարեվոր է նաեվ դրանք տարբեր գոտիներում աճեցնելու հնարավորությունների տեսանկյունից: Բաց դաշտի եվ ծածկած գրունտի պայմաններում ուսումնասիրություններն իրականացվում են հավաքածուի հիբրիդացիոն եվ սելեկցիոն տնկարաններում: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են 400-ից ավելի սորտանմուշներ: Կենտրոնի համար, թերեվս, ամենախնդրահարույցը մնում է կենսատեխնոլոգիայի լաբորատորիան նորագույն սարքավորումներով վերազինելու անհրաժեշտությունը , ինչպես նաեվ տեխնիկայի հավաքակազմի թարմացման պահանջը: Այս ամենով հանդերձ, գիտական կենտրոնը լծված է նոր սորտերի ստացման, սելեկցիայի եվ ընտրասերման աշխատանքներին, որոնց արդյունքում արձանագրվում են բարձր ցուցանիշներ:
18/06/2010
ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

       Հայաստանի Հանրապետության տնտեսության համար ռազմավարական նշանակության` սերմնաբուծության խնդիրները քննարկելու նպատակով գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հունիսի 17-ին ընդունեց ՌԴ ՙՍերմեր՚ /<Սմենա>/ գիտաարտադրական սերմնաբուծական միավորման նախագահ Ի. Ի. Կուզմինին և ՙՍտավրոպոլի սերմեր՚ ֆիրմայի գլխավոր տնօրեն Գ. Ն. Դոնցովին:
        Ներկայացնելով նախահիմնային աշնանացան ցորենի սերմացուի հայաստանյան պահանջարկի և հնարավորությունների իրական վիճակը, ՀՀ գյուղատնտեսության նախարարը հույս հայտնեց, որ իրենց կհաջողվի այնպիսի պայմանավորվածություն ձեռք բերել, որ լուծվի ոչ միայն աշնանացանի խնդիրը, այլև հիմք ստեղծեի` երկրում սերմնաբուծության զարգացման նոր փուլ սկսելու համար, այդ գործի մեջ ներգրավելով Հայաստանի բարձրակարգ սերմնաբույծներին և հզորացնելով սերմնաբուծական կայանների կարողությունները: 2010-13 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել բազմափուլ ծրագիր, որի հաջող ընթացքը կարող է Հայաստանում սերմնաբուծության մեջ նոր էջ բացել: Ի. Ի. Կուզմինը խոստացավ ըստ ամենայնի աջակցել, որպեսզի Հայաստանն ապահովվի լավագույն սորտերի լավագույն սերմերով, և որ Հայաստանը հենց առաջին տարում զգա ստացված բերքի և սերմացուի առավելությունները: ՙՄեկ տարվա ընթացքում գյուղատնտեսության մեջ ոչինչ չի արվում,- ասաց Ի.Ի. Կուզմինը,- առավել ևս` սերմնաբուծության մեջ՚: Նա խորհուրդ տվեց նոր սորտերը ներկրելուց հետո դրանք օգտագործելիս պահպանել սորտաթարմացման հիմունքները, կիրառել գիտական բոլոր հանձնարարականները, և այդ դեպքում հնարավոր է ակնկալել հրաշալի արդյունք: Հայաստանի պարենային անվտանգությունը նախ և առաջ հացահատիկն ու հացն է. եթե հաց կա, կլինի և մսամթերք, և կաթնամթերք` նկատեց նա: Հաշվի առնելով, որ Հայաստանը չի տիրապետում ընդարձակ հողատարածքների, մնում է սերմնաբուծության զարգացման շնորհիվ հասնել ինքնաբավությանը մոտ մակարդակի:
        Պարոն Ալավերդյանն իր երախտագիտությունը հայտնեց Ի. Ի. Կուզմինին` հարցի կարևորության ընբռմնան և աջակցության պատրաստակամության համար և կրկին շեշտեց, որ Հայաստանը հապաղելու ժամանակ չունի և պարտավոր է անհապաղ լուծում գտնել այս խնդրին: Ի. Ի. Կուզմինն, ի դեպ, տեղեկացրեց, որ սերմացուի հետ միասին հայկական կողմը կստանա իրենց մասնագետների պատրաստած հուշաթերթիկները, որոնք կօգնեն աշնանացանը անսխալ և անկորուստ կազմակերպելու, ինչպես նաև հետագայում մշակելու և բուժելու գործում: Պարոն Գ. Ն. Դոնցովը նախարարի հետ քննարկեց հացահատիկի ներկրման գործընթացը, կանգ առնելով բոլոր մանրամասների վրա` ցորենի բերքահավաքի, տեսակավորման, փաթեթավորման, Փոթիից Սադախլո հասցնելու, տեխնոլոգիական և գիտական սպասարկման մասին: Ներկաները քննարկեցին նաև գնի խնդիրը, վերջնական պայմանավորվածությունը հետաձգելով հաջորդ օրվա քննարկմանը, որին ներկա էր նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը:
        Հունիսի 18-ին կայացած այդ հանդիպմանը պարոն Ալավերդյանը առաջարկեց քննարկել ծրագրի մեկնարկի գործնական հարցերը` ներկրման ժամկետները, սորտերը, քանակը և գները: Կողմերը պայմանավորվեցին նաև, որ հայկական աշխատանքային պատվիրակությունը կմեկնի Ստավրոպոլ` ցորենի բերքահավաքի օրերին, որպեսզի անմիջական մասնակցություն ունենա սերմերի ընտրության և առաքման հարցերի կարգավորման գործում: Ըստ նախնական պայմանավորվածության` այս տարի, առաջին փուլում Հայաստան կներկրվի 1400 տոննա սերմացու, իսկ ԼՂՀ` 200 տոննա:
17/06/2010
ԲՐՈՒՑԵԼՅՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է

       ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ 2007թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է ՙՀայաստանում բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի աջակցություն՚ ծրագիրը, որի տևողությունը 4 տարի է, իսկ բյուջեն` 1 մլն 70 հազար դոլար: Ծրագրի գործնական փուլը սկսվել է 2009 թվականի աշնանը, և պիլոտային տարածք է ընտրվել Սյունիքի մարզը: Այս ժամանակահատվածում պատվաստվել է 9510 գլուխ էգ մոզի, 59694 գլուխ մանր եղջրավոր:
        Ծրագրի հետագա ընթացքը և արդեն իսկ կատարված աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունել էր ՊԳԿ պատվիրակությանը, որի կազմում էին Մարիա Պիա Ռիզզոն /Իտալիայի արտաքին գործերի նախարարություն/, Ալեքսանդր Զարեմբան /ՊԳԿ պաշտոնյա/, Անդրի Ռոզստալնին /ՊԳԿ կենդանիների առողջության և արտադրության պաշտոնյա/, Նեջադ Աջանովիչը /ՊԳԿ ծրագրերի ավագ պաշտոնյա/, Արմեն Սեդրակյանը/ ՊԳԿ ծրագրերի ազգային համակարգող/, Գայանե Նասոյանը /ՊԳԿ ներկայացուցչի օգնական Հայաստանում/:
        Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար և հույս հայտնեց, որ ծրագիրը դրական արդյունքներ կտա և շարունակական բնույթ կկրի: Իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` տիկին Մարիա Պիա Ռիզզոն փոխանցեց Իտալիայի գյուղատնտեսության և արտաքին գործերի նախարարների ողջույնները: Նա ընդգծեց, որ ծրագիրը բարեհաջող է ընթանում, քանի որ առկա է խնդրի կարևորության ընբռնում և նպատակասլացություն: Այս փուլում ՊԳԿ-ի խնդիրը ծրագրի առաջընթացին հետևելն է և աշխատանքների հետագա հնարավորությունների ուսումնասիրումը: Տիկին Պիա Ռիզզոն բրուցելյոզի դեմ պայքարը գնահատեց պարենային ապահովության և անվտանգության ` աշխարհում քննարկվող հիմնահարցերի համատեքստում և նշեց, որ ծրագրի ընթացքին տեղում դիտարկելու նպատակով կայցելեն Սյունիքի մարզ: Նա նաև ասաց, որ Հայաստանում Իտալիայի դեսպանի շնորհիվ ծրագիրը լրացուցիչ աջակցություն կստանա Իտալիայի կառավարության կողմից:
        Պարոն Ալավերդյանն այս առիթով նկատեց, որ ծրագիրը նպատակահարմար է շարունակել այլ մարզերում ևս, օրինակ, Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում, որտեղ հայտնաբերվել է բրուցելյոզի օջախ: Նախարարն առաջարեկց նաև ծրագրի մանրամասն քննարկման ժամանակ նկատի ունենալ հատկապես համայնքային անասնաբույժների աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու կարևորությունը, քանի որ նրանց ուսերին է ծանրացած աշխատանքի գերակշիռ մասը: Քննարկման վերջում ներկաները հույս հայտնեցին, որ 2011 թվակնի հունիսին ավարտվող ծրագիրը կլինի արդյունավետ և լիարժեք կծառայի նպատակին:
15/06/2010
ՙՖՐԻԴԱՆ՚ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

        Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց Դանիայի արտաքին գործերի նախարարության կովկասյան բաժնի աշխատակիցներին: Դանիայի կառավարության հովանավորությամբ ՙՖրեդա՚ հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, արդեն տարիներ շարունակ Հայաստանում իրականացնում է գյուղատնտեսական ծրագրեր, որոնք միտված են հատկապես ռազմավարական ուղղությունների զարգացմանը: Հիմնադրամի ֆինանսավորմամբ ներկայումս ընթացքի մեջ են երեք ծրագրեր:
        Գյուղատնտեսության նախարարը բարձր գնահատեց հիմնադրամի աշխատանքները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առաջ ծառացած հիմնախնդիրները լուծելու գործում, ապա ներկայացրեց ոլորտի այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ նախընտրելի է նոր ծրագրերի իրականացումը: Դրանք են` փոքր և միջին ձեռնարկատիրության, տոհմային անասնաբուծության, սերմնաբուծության, ձկնարդյունաբերության զարգացումը, գյուղատնտեսական գիտությունների զարգացումը, կադրերի վերապատրաստումը, խորհրդատվական ծառայությունների կատարելագործումը,այդ թվում` ԳԱՄԿ-ներին աջակցության մասով, գյուղատնտեսական ավտոհավաքակայանների ստեղծումը, ինչպես նաև հիմնադրամի գործունեության շրջանակներում շահառուների ներգրավվածության ընդլայնումը: Դանիական կողմը նշեց, որ նոր ծրագրերն ուղղված կլինեն ագրոբիզնեսի և գյուղի զարգացման, նոր աշխատատեղերի բացման, միջին մասնագիտական կրթության խնդիրների լուծմանը: Ծրագրերը կարժանանան համակողմանի աջակցության` հանդիպման ավարտին պայմանավորվեցին ներկաները: Վերջում նախարարը մեկ անգամ ևս բարձր գնահատեց ՙՖրեդա՚ հիմնադրամի օգտակար և արդյունավետ գործունեությունը:
11/06/2010
ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցելությունը Բելառուսի Հանրապետություն

      Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության ագրոարդյունաբերական շաբաթվա շրջանակներում կազմակերպված ԲԵԼԱԳՐՈ-2010 միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով հունիսի 7-9-ը գտնվում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
        Հունիսի 7-ին Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Միխայիլ Ռուսիի հետ կայացած հանդիպման ժամանակ պարոն Ալավերդյանը ներկայացրել է հայկական կողմի հետաքրքրվածությունը մասնավորապես Մինսկի տրակտորների գործարանի արտադրանքով, ինչպես նաև Հայաստանում դրանց սպասարկման կայանների հիմնմամբ և պահեստամասերի մատակարարմամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը առաջարկել է քննարկել Բելառուսից Հայաստան սերմացուի ներկրման հնարավորությունները, կայուն հիմքերի վրա դնել սերմնաբուծության եվ տոհմային անասնաբուծության բնագավառներում համագործակցությունը, իսկ Հայաստանից Բելառուս ներկրել բանջարեղեն, թարմ և չորացրած մրգեր, հանքային ջրեր և ոգելից խմիչք: Պարոն Ալավերդյանը առաջարկել է նաև ուսումնասիրել երկու երկրներում գյուղմթերքների մշտապես գործող ցուցահանդեսների հաստատման, Երեվանում եվ Մինսկում առեվտրի տներ ստեղծելու հարցերը:
        Հանդիպմանը ներկա Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Խաչատրյանը խոսել է նաև հայկական ձկնեղենի ներմուծման և Բելառուս ներմուծվող կոնյակի քվոտայի ավելացման հնարավորության շուրջ: Իր հերթին, պարոն Ալավերդյանի բելառուս գործընկերը ուշադրություն է հրավիրել հայ-բելառուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ծրագրերի առավելությունների վրա: Հայակական պատվիրակությունը այցելել է մի շարք առաջատար բելառուսական ձեռնարկություններ, ծանոթացել բելառուսական սննդի արդյունաբերության և անասնաբուծության, ընդհանրապես գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ժամանակակից եղանակներին, այդ թվում` կաթնամթերքի արտադրության նոր տեխնոլոգիաներին: Մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի Մոզիրի շրջանի գործադիր կոմիտեի նախագահ Վ. Դվորկինի հետ, որը ներկայացրել է մարզի նվաճումները գյուղատնտեսական հումքի վերամշակման եվ անասնաբուծության ոլորտներում, ինչպես նաեվ ագրոքաղաքների ստեղծման ծրագիրը: Նախարարը հանդիպել է նաեվ Մինսկի տրակտորների գործարանի արտադրական միավորման մարքեթինգի գծով տնօրեն Վ. Ալեքսանդրովի հետ. որոշվել է աշխատանքային խումբ գործուղել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու գործարանի արտադրանքի պահանջարկը: <Բելագրոսերվիս> հանրապետական միավորման գլխավոր տնօրեն Ն. Լաբուշեվի հետ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանը քննարկել է գյուղտեխնիկայի սպասարկման կայանների հետ կապված հարցեր:
        Այցելության արդյունքում ձեռք են բերվել փոխշահավետ մի շարք պայմանավորվածություններ:
07/06/2010
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

        Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպան Թիան Չանչունին:
        Ողջունելով հյուրին՝ նախարարը նշեց, որ հայ-չինական տնտեսական փոխհարաբերությունները, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, կայուն զարգացման միտում ունեն, քանի որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր սկսվել է բազմակողմ համագործակցություն: Կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում այն մեկնարկել է 1995թ.՝ երկկողմ փորձագիտական խմբերի այցելությունների ձեվաչափով, որի նպատակը հնարավորությունների եվ կարիքների ուսումնասիրումն է եղել: Իսկ 1999թ. կնքված հայ-չինական համաձայնագրով գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունը անցել է ավելի գործուն եվ արդյունավետ փուլ:
        Չինաստանի դեսպանը, նշելով, որ 2000-2003 թվականներին Չինաստանը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է գյուղատնտեսական տեխնիկա, պատրաստակամություն հայտնեց՝ նպաստելու համագործակցության զարգացմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն այդ առթիվ երախտագիտություն հայտնեց եվ հավելեց, որ ներկայումս այդ գյուղատնտեսական տեխնիկան շահագործելու համար պահանջվում են նոր պահեստամասեր: Պարոն Ալավերդյանը խնդրեց քննության առնել Հայաստանում չինական գյուղտեխնիկայի սպասարկման կերտրոններ հիմնելու հարցը, ինչին դեսպանը դրական արձագանքեց: Պարոն Չանչուն իր խոսքում կարեվորեց Հայաստանի հետ պտղաբուծության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ Չինաստանում հայկական ծիրանի եվ կեռասի այգիների հիմնան հաջող ծրագիրը լավ հիմք է նոր ծրագրերի իրագործման համար: Դեսպանը առաջարկեց զարգացնել համագործակցությունը նաեվ կաթնամթերքի արտադրության եվ արտահանման ուղղությամբ, իսկ գյուղատնտեսության նախարարն առաջարկեց այդ ցանկին ավելացնել նաեվ հայկական գինին եվ կոնյակը:
        Չինաստանի դեսպանր եվ նախարարը խոսեցին նաեվ «Զվարթնոցե միջազգային օդանավակայանի հարակից տարածքում ստեղծվող առեվտրի ազատ գոտու ընձեռած հնարավորությունների շրջանակներում հայ-չինական գյուղատնտեսական ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, հայ-չինական համատեղ ձեռնարկությունների ստեղծման, սերմնաբուծական ծրագրերի, երկու երկրներում անցկացվող գյուղատնտեսական ցուցահանդեսներին եվ տոնավաճառների առավել ակտիվ մասնակցության եվ այլ հարցերի շուրջ: Վերջում կողմերը պայմանավորվեցին առաջիկայում փոխանակել փոխշահավետ համագործակցության առաջարկների ամբողջական փաթեթները:
04/06/2010
ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԿԳ ՏՆՕՐԵՆԻՆ

       ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ընդունեց Երեվանի Կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանին՝ քննարկելու խաղողի գնումների եվ նախարարության կոլեգիայի նիստում հավանության արժանացած մթերումների օրինակելի պայմանագրի հետ կապված որոշ հարցեր: Ծավալված անկեղծ խոսակցության ժամանակ պարոն Գրիգորյանը նշեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը հարուցել է իրացման խնդիրներ, բավական է ասել, որ կուտակվել է 48 մլն լիտր կոնյակ, թեեվ տարեկան սպառվում է ընդամենը 3մլն լիտր, զգալի է կոնյակի գների անկումը հատկապես կոնյակի ավանդական ամենամեծ շուկայում՝ Ռուսաստանում: Սակայն չնայած դրան, ԵԿԳ-ն պատրաստ է մթերել 29 հազար տոննա խաղող. այդ նպատակով արդեն ձեռք են բերվել 1 մլն եվրո արժողությամբ տարաներ, իսկ մթերման գինը կսահմանվի սեպտեմբերին: ԵԿԳ տնօրենը նշեց նաեվ, որ այս տարի ավարտվում է 87տոկոսի հետ կնքված պայմանագրային ժամկետը: «Գործարանը չի կարող արտադրել կոնյակի 27 տոկոսը եվ մթերել ամբողջ բերքըե՝ ասաց նա:
        Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը բարձր գնահատելով գործարանի աջակցությունը հանրապետության խաղողագործներին, նաեվ գոհունակություն հայտնեց, որ Բերդի մասնաճյուղը զգալիորեն կթեթեվացնի տարածաշրջանի խաղողի մթերման հետ կապված աշխատանքները, համաձայնեց, որ մթերումների պայմանագրի օրինակելի ձեվի հետ մեկտեղ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ մթերումների ընթացքը հնարավորինս կազմակերպված անցկացնելու համար: Նախարարը ոգեվորիչ համարեց Տավուշի մարզ խաղողահավաք տրակտորներ բերելու՝ ԵԿԳ մտադրությունը: ԵԿԳ տնօրեն Արա Գրիգորյանը եվ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը քննարկեցին նաեվ կոնյակի արտադրության եվ սպառման հետ կապված մի շարք այլ հարցեր:
Նորությունների արխիվ
printerՏպել էջը
Site Map   Useful Links    Feedback

Republic Square, Governmental Building # 3,
375010, Yerevan, Armenia
tel.: (3741 0) 52-46-41, fax: (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia