Ավելի քան 20 արտասահմանյան երկրների հետ կնքվել են ագրոպարենային բնագավառում համագործակցության համաձայնագրեր: Շուկայական էկոնոմիկային հաջողությամբ անցնելու գործում կարևոր տեղ է հատկացվում արտաքին ֆինանսական ռեսուրսների, այդ թվում նաև մասնավոր ներդրումների ներգրավման և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացմանը:
Դրանք հիմնականում ուղղվում են տեղական ձեռնարկատիրական գործունեության խրախուսմանը, առաջավոր տեխնոլոգիաների կիրառմանը` արտադրության արդիականացման ճանապարհով: Այդ ուղղությամբ համագործակցություն է ծավալվել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Նիդեռլանդների Թագավորության, Չինաստանի հետ, որոնք շարունակել են ֆինանսավորել հանրապետությունում իրականացվող տարբեր դրամաշնորհային ծրագրեր:
|