Գլխավոր էջ ->   Նախարարության կառուցվածքը և գործառույթները ->   Նախարարության գործառույթները News
Նախարարության գործառույթները

 
        Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության նպատակներից ու խնդիրներից է`
ա) ագրոպարենային ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության մշակումը և իրականացումը,
բ) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա ՀՀ գյուղատնտեսության ներուժի առավելագույնս օգտագործման միջոցով գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումը,
գ) ագրոպարենային ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին աջակցությունը, մասնակցությունը պարենային ապահովության քաղաքականության մշակմանը և իրականացմանը,
դ) Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը:

        Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործառույթների շրջանակը ընդգրկում է հետևյալ բնագավառները`
ա) բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն,
բ) ագրովերամշակում և սննդամթերքի անվտանգություն,
գ) հողերի օգտագործում և մելիորացիա,
դ) գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորում,
ե) անասնաբուծություն և տոհմային գործ,
զ) անտառային տնտեսություն,
է) անասնաբուժություն,
ը) գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկում:


Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը և օրերը - PDF


printerՏպել էջը
Site Map   Useful Links    Feedback

Republic Square, Governmental Building # 3,
375010, Yerevan, Armenia
tel.: (3741 0) 52-46-41, fax: (3741 0) 52-46-41
2005-2010. Copyright Ministry of Agriculture of Republic of Armenia